Սեյմուր Շուլիկ (անգլ.՝ Seymour Schulich), որոշ հրապարակումներում՝ Շուլիկ (/ˈʃlɪk/ [[Help:Pronunciation respelling key|SHOO-lik, հունվարի 6, 1940(1940-01-06), Մոնրեալ]][1],), կանադացի գործարար, ներդրող, գրող և բարերար։ Նրա պատվին անվանվել են Կանադայի տարբեր ուսումնական հաստատությունների մի շարք շենքեր (ֆակուլտետներ), որոնց բացումը և գործունեությունը ֆինանսավորել է նա։ Կանադայի շքանշանի անդամ։

Սեյմուր Շուլիկ
Ծնվել էհունվարի 6, 1940(1940-01-06) (84 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, Վիրջինիայի համալսարան և Դեսաութելս կառավարման ֆակուլտետ
Մասնագիտությունգործարար և բարեգործ
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի միաբանության սպա

Կենսագրություն խմբագրել

Շուլիկը մեծացել է հրեայի ընտանիքում՝ Մոնրեալում՝ Քվեբեկում[2]։ 1961 թվականին գիտությունների բակալավրի աստիճանով ավարտել է ՄաքԳիլի համալսարանը, 1965 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Desautels մենեջմենթի ֆակուլտետում։ 1969 թվականին ստացել է հավաստագրված ֆինանսական վերլուծաբանի դիպլոմ Վիրջինիայի համալսարանում։

Շուլիկի ընտանիքն ապրում է Տորոնտո շրջանում՝ Ուիլոուդեյլում։ Նրանք ունեն երկու դուստր և չորս թոռ[3]։

Կարիերա խմբագրել

Նրա առաջին աշխատանքը եղել է Shell Oil Company-ում։ 1968-1990 թվականներին աշխատել է Beutel, Goodman & Company Ltd.-ում․ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ընկերություն, որը ղեկավարում է ավելի քան 10,6 մլրդ կանադական դոլար (2003 թվականի դրությամբ)՝ դառնալով նախագահ և փոխնախագահ։

1978 թվականին Շուլիկը գործընկերոջ՝ Պիեր Լասոնդի հետ միասին դարձել է հանքարդյունաբերությունում ռոյալթիի վճարման հայեցակարգի պիոները․ նրանց Francvo-Nevada և Euro-Nevada ընկերությունները հայտնաբերել են որոշ թանկարժեք օգտակար հանածոներ, բայց նրանց պայմանավորվածությունները ռոյալթիի մասին թույլ են տվել նրանց բաժնեմասեր ձեռք բերել աշխարհի որոշ առավել շահավետ հանքավայրերում։ 1983 թվականին Franco-Nevada ակցիայում 1000 դոլարի ներդրումը 2002 թվականին արժեցել է 1,2 միլիոն դոլար, ինչը համարժեք է արտադրանքի միջին տարեկան շահույթի նորմայի 40 %-ին։ 2002 թվականին Franco-Nevada-ն միավորվել է Ավստրալիայից Normandy Mining Limited-ի և Newmont Mining Corporation-ի հետ՝ ստեղծելով աշխարհում խոշորագույն ոսկի արդյունահանող Newmont Mining Corporation ընկերությունը։ Շուլիկը եղել է Newmont Mining-ի տնօրենը և նրա առևտրային բանկային ստորաբաժանման նախագահը 2002-2007 թվականներին։

2007 թվականին Շուլիկը հրատարակել է գիրք՝ «Դարձիր ավելի խելացի․ կյանքի և բիզնեսի դասեր» վերնագրով։

Բարերարություն խմբագրել

Շուլիխը միջոցներ է նվիրաբերել բազմաթիվ կանադական համալսարանների, այդ թվում՝ Յորքի համալսարանին[4] (Շուկինի գործարարության դպրոց), Արևմտյան Օնտարիոյի համալսարանին (Շուլիկի անվան բժշկության և ատամնաբուժության դպրոց)[5], Կալարգայի համալսարանին (Շուլիկի ինժեներական դպրոց)[6], Դալհաուզի համալսարանին (Դալհաուզի իրավունքի դպրոց, համակարգչային գիտությունների ֆակուլտետ)[7], ՄաքԳիլի համալսարանին (Շուլիկի երաժշտական դպրոց)[8], Նիպիսինգի համալսարանին (Շուլիկի մանկավարժական դպրոց)[9] և Քուինս համալսարանին (Շուլիկ Վուլֆի հազվագյուտ գրքերի հավաքածու)[10]։ Ամենախոշոր նվիրատվությունը արվել է Յորքի համալսարանին կից Շուլիկի անվան գործարարության դպրոցին։ Շուկինի անվան գործարարության դպրոցի տված բոլոր աստիճաններն ունեն Սեյմուր Շուլիկի ստորագրությունը։ Նրա բարեգործությունները տարածվում են նաև համալսարանի սահմաններից դուրս․ նրա միջոցներով բացվել են Սանիբրուքի բժշկական գիտությունների կենտրոնը (Շուկինի՝ սրտի կենտրոն)[11] Տորոնտոյում։ Կանադայի սահմաններից դուրս նա բացել է Շուկինի դասախոսությունների դահլիճը (Նևադայի համալսարան, Ռինո) և բազմիցս հովանավորել է Տեխնիոնը՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտը[12]։

2009 հոկտեմբերի 15-ին Շուլիկը Դալհազի համալսարանի իրավաբանական դպրոցին պաշտոնապես հանձնել է 20 միլիոն դոլար․ ընդ որում Իրավաբանական դպրոցը վերանվանվել է Շուլիկի իրավաբանական դպրոց[13]։

2011 թվականի հոկտեմբերի 14-ին Շուլիկը հայտարարել է 100 միլիոն դոլարի չափով կրթաթոշակի ծրագրի մասին, որը նախատեսված էր ուսանողների համար, որոնք Կանադայում և Իսրայելում ուսումնասիրում են բնական գիտություններ, տեխնոլոգիա, ինժեներիա և մաթեմատիկա (STEM)։ Այս դրամաշնորհը համատեղ ղեկավարում են Մեծ Տորոնտոյի UJA ֆեդերացիան և Շուլիկի հիմնադրամը[14]։ Ծրագիրը կոչվում է Schulich Leader Scholarships և STEM-ի ուսանողների համար մեծագույն հնարավորություն է յուրաքանչյուր երկրում կրթաթոշակ ստանալու[15]։

Պարգևներ խմբագրել

  • 2013 թվական՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, honoris causa, Դալհաուզի համալսարան[16]։
  • 2011 թվական՝ Կանադայի շքանշանի ասպետ[17]։
  • 2011 թվական՝ ներառվել է Կանադայի բիզնեսի փառքի սրահում[18]։
  • 2010 թվական՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, honoris causa, Կալգարի համալսարան[19]։
  • 2008 թվական՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, honoris causa, Արևմտյան Օնտարիոյի համալսարան[20]։
  • 2006 թվական՝ ներառվել է Կանադայի հանքարդյունաբերության Փառքի սրահում[21]։
  • 2004 թվական՝ ՄաքԳիլի համալսարանի պատվավոր դոկտոր[22]։
  • 2003 թվական՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, honoris causa, Յորքի համալսարան[23]։
  • 1999 թվական՝ Կանադայի շքանշանի անդամ[24]։
  • 1998 թվական՝ «Տարվա կառուցապատող»՝ Կանադայի շինարարների և կառուցապատողների ասոցացիա։
  • 1997 թվական՝ Պիեր Լասոնդի հետ համատեղ՝ The Northern Miner՝ «Տարվա հանքագործ»[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Happy 50th Anniversary from Seymour Schulich». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  2. Canadian Jewish News: «Jews should stop ‘whining’ about York U, benefactor says» by Sheri Shefa May 11, 2016
  3. «The life of Seymour Schulich: Biographical notes». canadian-universities.net. 2005 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «York University benefactor Seymour Schulich to be inducted into Canadian Business Hall of Fame - York Media Relations». 2011 թ․ մայիսի 3.
  5. «Seymour Schulich is a mining tycoon who spreads the wealth». The Globe and Mail.
  6. «Schulich visits». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  7. Marilyn Smulders (2009 թ․ հոկտեմբերի 15). «Introducing the Schulich School of Law». Dalhousie News.
  8. Department of Communications and Public Affairs, Western University. «Western News - Search». Western News.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Gift Enhances Library's Schulich-Woolf Rare Book Collection». www.queensu.ca. Queen's University. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  11. «Seymour Schulich give Sunnybrook $10 m gift». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  12. «Seymour Schulich donates landmark gift of US $20 million to the Technion – Israel Institute of Technology».
  13. Smulders, Marilyn. «Introducing the Schulich School of Law». Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  14. Bradshaw, James (2011 թ․ հոկտեմբերի 14). «Toronto philanthropist Schulich unveils $100-million scholarship – The Globe and Mail». The Globe and Mail. Toronto.
  15. «Schulich Leader Scholarships - Creating the next generation of technology innovators».
  16. «Seymour Schulich Honorary Degree Recipient». dal.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  17. «Appointments to the Order of Canada».
  18. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  19. «Seymour Schulich Honorary Degree Recipient». ucalgary.ca. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  20. «Convocation for Schulich MDs pays tribute to benefactor». uwo.ca. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  21. «The Canadian Mining Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  22. «The Benefactor – Seymour Schulich: New standard for giving». mcgill.ca. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Biography Seymour Schulich, CM, BSc, MBA, CFA, HonLLD (York)». yorku.ca. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «The Governor General of Canada > Find a Recipient». 2018 թ․ հունիսի 11.
  25. «Hall of Fame Inductee». halloffame.mining.ca. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.