Սեյդու Կեյտա (լուսանկարիչ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեյդու Կեյտա (այլ կիրառումներ)

Սեյդու Կեյտա (ֆր.՝ Seydou Keïta, 1921[1][2][3][4][5][6][7] կամ 1923[8], Բամակո, Մալի[4][5] - նոյեմբերի 22, 2001(2001-11-22)[9], 2001[8][7] կամ նոյեմբերի 21, 2001(2001-11-21)[10], Փարիզ), լուսանկարիչ, ինքնուս, որ ճանաչում է ձեռք բերել 1990-ական թվականներին։

Սեյդու Կեյտա
Ծնվել է1921[1][2][3][4][5][6][7] կամ 1923[8]
ԾննդավայրԲամակո, Մալի[4][5]
Մահացել էնոյեմբերի 22, 2001(2001-11-22)[9], 2001[8][7] կամ նոյեմբերի 21, 2001(2001-11-21)[10]
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of Mali.svg Մալի[4][5][8]
Մասնագիտությունլուսանկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Սեյդու Կեյտան ծնվել է 1921 թվականին Բամակոյում՝ այդ ժամանակ Ֆրանսիական Սուդանի մայրաքաղաքում, կահույքագործի ընտանիքում։ Ծննդյան կոնկրետ թիվը հայտնի չէ։ ՍԵյդուն հետաքրքրվել է լուսանկարչությամբ 1935 թվականին, երբ իր հորեղբայրն իրեն Կոդակ Բրաունի Ֆլեշ ֆոտոապարատն էր նվիրել, որ բերել էր Սենեգալից և սկզբում եղել է սիրողական լուսանկարիչ՝ համատեղելով իր հոբին կահույքագործի աշխատանքի հետ։ Իր նկարները ընկերների, բարեկամների և հարևանների մոտ մեծ հաջողություն ունեցան, և 1948 թվականին Բամակայում նա բացեց իր ֆոտոստուդիան։ Որոշ ժամանակ անց նա դարձավ ամենամեծ պահանջարկ ունեցող լուսանկարիչը քաղաքում, իսկ իր նկարները մեծ ճանաչում ձեռք բերեցին Արևմտյան Աֆրիկայում։

Սեյդու Կեյտան մասնագիտացել է դիմանկարներում. իր աշխատանքների շրջանակներում են տարբեր տարիքի և տարբեր սոցիալական շերտերին պատկանող Բամակոյի բնակիչների անհատական, ինչպես նաև խմբային և ընտանեկան լուսանկարները։ Սեյդուն երբեք հատուկ մոդելների չի փնտրել։ Լուսանկարել է միայն նրանց, ով իրենք են եկել իր ստուդիան։ Լուսանկարների մեծ մասը բնական լուսավորվածության ներքո է արված։ Բացի այդ, Սեյդուն տնտեսելու նպատակով միշտ ընդամենը մեկ լուսանկար էր անում։ Հիմնականում Կեյտան օգտագործում էր խոշորաֆորմատ ֆոտոապարատը՝ կադրի 13х18 չափով, ինչը նրան թույլ էր տալիս որակյալ լուսանկարներ անել՝ առանց խոշորացման։ Նա պահպանում էր բոլոր նեգատիվները և իր արխիվում պահպանվել է ավելի քան 10 000 հատ[11]։

Մինչ իր ծերությունը լուսանկարիչը երբեք չի լքել հայրենի քաղաքը. համարվում է, որ նա կատարելապես անծանոթ էր իր ժամանակաշրջանի եվրոպացի լուսանկարիչների արվեստին։ Չնայած դրան, իր լուսանկարները տարբերվում են բարձր պրոֆեսիոնալիզմով, հերոսի նկատմամբ հարգանքով և իր անհատականությունը արտահայտելու ունակությամբ։

1960-ական թվականներից սկսած՝ Սեյդու Կեյտան սկսել է աշխատել պաշտոնական ներկայացուցչական կազմակերպություններում և շուտով փակել է իր ստուդիան, սակայն շարունակել է լուսանկարել մինչև 1977 թվականը, երբ գունավոր լուսանկարը սկսել է ավելի լայն մասշտաբներ ստանալ, քան սևուսպիտակը։

  Ես դադարեցի լուսանկարել, երբ շուրջբոլորն ամեն ինչ գրավեց գույնը։ Շատերին դա դուր է գալիս, իսկ ողջ աշխատանքը կատարում են մեքենաները։ Այժմ շատերն իրենց լուսանկարիչ են անվանում, չնայած դրանում ոչինչ էլ չեն հասկանում»[12]։  

Սեյդու Կեյտան մահացել է 2001 թվականին Փարիզում։

2013 թվականին Սեյդու Կեյտայի 150 աշխատանքներից բաղկացած ցուցադրությունը ներկայացվել է Մոսկվայի Մուլտիմեդիա Արվեստի թանգարանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Photographers' Identities Catalog
  2. 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 Babelio
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.foto-info.pl/czytelnia-fotograficzna/fotografia-na-swiecie/654-seydou-keta-1921-2001.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  6. 6,0 6,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 NMVW-collection
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Museum of Modern Art online collection
  9. 9,0 9,1 9,2 RKDartists
  10. 10,0 10,1 10,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  11. «Սեյդու Կեյտայի պաշտոնական կայքը (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին։ Վերցված է 2013-03-26 
  12. «Photo Island»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին։ Վերցված է 2013-03-26 

Արտաքին հղումներԽմբագրել