Սեմուել (Սեմի) Աջեյ (անգլ.՝ Samuel Adjei, սեպտեմբերի 1, 1980(1980-09-01)[2][3], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ներկայումս հանդես է գալիս «Հարթս օֆ Օուք» ակումբում։

Սեմուել Ադջեյ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գանա Գանա
Մականուն Սեմի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Ակրա, Գանա
Հասակ 186 սմ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳանաՀարթս օֆ Օուկ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2004 թթ.
2004-2005 թթ.
2005
2005-2008 թթ.
2008-ներկա
ԳանաՀարթս օֆ Օուկ
ԹունիսԿլուբ Աֆրիկեն
ԳանաՀարթս օֆ Օուկ
ԻսրայելԱշդոդ
ԳանաՀարթս օֆ Օուկ
150 (16)
20 (0)
7 (0)
83 (0)
? (?)
Ազգային հավաքական
2001-2007 թթ. ԳանաԳանա 37 (0)[1]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է «Հարթս օֆ Օուկ» ակումբում։ 2005 թվականի սեպտեմբերի 15-ին տեղափոխվեց թունիսյան «Կլուբ Աֆրիկեն»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 150 հազար դոլար։ Դանիացի Ռենե Նիգոր Ենսենի հարվածը հետ մղելուց հետո դարձավ ֆուտբոլի ազգային հերոս։ Աֆրիկայի լավագույն դարպասապահներից մեկն է։ 2008 թվականի նոյեմբերի 29-ին վերադարձավ հարազատ ակումբ[4]։

Նա վերջապես համաձայնեց գալ «Հարթս օֆ Օուք» այն բանից հետո, երբ տեղական թերթին տված հարցազրույցում ասաց, որ համաձայն է ակումբում խաղալ ևս մեկ մրցաշրջան, որպեսզի Գանայի հավաքականի գլխավոր մարզիչ Միլովան Ռաևացը նորից իրեն հրավիրի հավաքական։

Կարիերան հավաքականում խմբագրել

Նա եղել է հավաքականի գլխավոր դարպասապահը։ Աջեյը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած Աֆրիկայի ազգերի գավաթ 2006-ի խաղարկությանը, իսկ 2006 թվականի աշխարհի առաջնությանը խաղացել է Նիգերիայի հավաքականում[5]։ Աջեյը մրցաշրջանում խաղաց մեկ խաղ, դուրս գալով փոխարինման այն բանից հետո, երբ հավաքականի հիմնական դարպասապահ Ռիչարդ Քինգստոնը վնասվածք ստացավ։

2007 թվականի մարտի 24-ին՝ Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայացավ Գրացում, Աջեյը տեղ զբաղեցրեց Գանայի հավաքականի դարպասում։ Առաջին խաղակեսում նա վնասվածք ստացավ ավստրիացի հարձակվողների հետ ընդհարման պատճառով և տեղափոխվեց հիվանդանոց։ Փոխարինման դուրս եկավ Ռիչարդ Քինգստոնը։ Աջեյը կրկին հրավիրվեց մասնակցելու Աֆրիկական ազգերի 2008 թվականի գավաթի խաղարկությանը՝ խաղալու երկրորդ դարպասապահի կարգում։ Մրցաշարի ավարտից հետո հավաքականում կարիերան ավարտեց։ Ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Նյու Ջերսիում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել