Սեկուրյան աղվես (լատին․՝ Lycalopex sechurae), Հարավային Ամերիկայում հանդիպող աղվեսի տեսակ։ Այդ մայրցամաքում հանդիպող ամենափոքր աղվեսն է։ Հանդիպում է միայն Սեկուրյան անապատում՝ հարավարևմտյան Էկվադորում և հյուսիսարևմտյան Պերուում։

Սեկուրյան աղվես
Սեկուրյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Սեկուրյան աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex sechurae
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ընդհանուր բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

Սեկուրյան աղվեսը փոքր կենդանի է։ Նա կշռում է 2.5 -4.2 կգ։ Ունի 50-78 սմ մերմնի երկարություն, պոչը 27-34 սմ է։ Ունի համեմատաբար փոքր բերան և փոքր ատամներ, որոնք նախատեսված են մանր ուտելիքների համար՝ միջատներ, չոր բույսեր և այլն։

Մորթին խմբագրել

Մորթին հիմնականում մոխրագույն է։ Վզի և ոտքերի ներքևի մասը բաց է՝ սպիտակ։ Ականջների մոտ, աչքերի շուրջը և ոտքերին կարող են նկատվել կարմրավուն մազեր։ Պոչը ավելի մուգ է և կենտրոնական մասում ունի սև գունավորում։

Բազմացումը խմբագրել

Այս կենդանու մասին քիչ ուսումնասիրություններ են կատարվել։ Հայտնի է, որ ձագերը ծնվում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սեկուրյան աղվեսները վարում են միայնակ կյանք և որսում են մենակ, բայց եղել են նաև դեպքեր, երբ նրանք որսի դուրս են եկել զույգերով։

Սնունդը խմբագրել

Սեկուրյան աղվեսները որսում են գիշերը։ Ցերեկը նրանք սովորաբար անց են կացնում իրենց գետնի տակ փորած բներում։ Սեկուրյան աղվեսները ուտում են գրեթե ամեն ինչ։ Սնունդը կախված է տարվա եղանակից։ Նրանք ուտում են տարբեր տեսակի բույսեր, բույսերի արմատներ, կարող են ամիսներով ապրել միայն բուսական սննդով։ Բացի բույսերից սեկուրյան աղվեսները ուտում են նաև միջատներ, թռչունների ձվեր, կրծողներ և այլ մանր կենդանիներ։

Պահպանումը խմբագրել

Սեկուրյան աղվեսը համարվում է վերացման եզրին գտնվող կենդանի՝ հիմնականում Էկվադորում։ Նրանք երբեմն վնաս են հասցնում գյուղատնտեսությանը՝ գողանալով հավերին։ Մարդիկ որսում են այս կենդանուն առևտրական նպատակներով։ Պերուում նրանց որսը արգելված է։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեկուրյան աղվես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեկուրյան աղվես» հոդվածին։