Սեդա Մարության

գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեդա Արշակի Մարության (փետրվարի 21, 1925(1925-02-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 1991(1991-10-31), Երևան, Հայաստան), այգեգործության, կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառի հայ գիտնական։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1976)։

Սեդա Մարության
Ծնվել էփետրվարի 21, 1925(1925-02-21)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 31, 1991(1991-10-31) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Սեդա Մարությանը ծնվել է 1925 թվականի փետրվարի 21-ին, Երևանում։ 1945 թվականին ընդգրկվել է ԽՄԿԿ շարքերը[1]

1946 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1963-1991 ին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարության խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ։

Գիտնականի աշխատանքները վերաբերում են զարգացման վաղ փուլում խաղողի վազի հիբրիդների ցրտադիմացկունության որոշման և գնահատման եղանակների մշակմանը, կենսաքիմիական շարժընթացներում պարարտանյութերի չափաքանակի ազդեցության, խաղողի վազի տարիքային կենսաքիմիայի հարցերին։ Սեդա Մարությանի աշխատաությունները ներառված են քիմիայի դասագրքերում, «Գյուղատնտեսական բույսերի ֆիզիոլոգիա» (հ. 9-ում) և «Խաղողի վազի ֆիզիոլոգիան և մշակության հիմունքները» (Սոֆիա, հ. 1-3, 1981-89, երկուսն էլ՝ ռուսերեն)։

Սեդա Մարությանը մահացել է Երևանում, 1991 թվականի հոկտեմբերի 31-ին, հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Գրականություն խմբագրել

  • Биохилические аспекты формирования и диа-Что носпики морозоустойчивости винограбного растения, а E, 1978.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։