Սեդա Բալուլյան-Քուչուկյան

երգչուհի

Սեդա Տիգրանի Բալուլյան-Քուչուկյան (նաև՝ Դել Գրանդե, 1936, Բեյրութ, Լիբանան), երգչուհի (մեցցո սոպրանո)։

Սեդա Բալուլյան-Քուչուկյան
Ծնվել է1936
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լիբանանի արվեստի ակադեմիան (1958), Վենետիկի կոնսերվատորիան, կատարելագործվել Հռոմում (ղեկավար՝ Մ. Գարբոնե)։

1959 թվականին Վենետիկի «Լա Ֆենիչե» օպերային թատրոնում կազմակերպված երաժշտական փառատոնում, որպես մենակատարուհի, երգել է 2 օրատորիայում։ 1960 թվականից Դոննա Ավրորայի (Դոմենիկո Չիմարոզայի «Ջանինի և Բեռնարդոնի») դերերգով հանդես է եկել Վենետիկի, Նեապոլի և այլ քաղաքների օպերային թատրոններում։

Դերերգերից են նաև Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարմեն (Ժորժ Բիզեի «Կարմեն), Ազուչենա, Էբոլի, Ամներիս (Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր», «Դոն Կարլոս», «Աիդա»), Ադալջիզա, Լիզա (Վինչենցո Բելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»)։ Համերգներով (իտալացի կոմպոզիտորների, նաև հայկական երգեր, օպերային արիաներ) շրջագայել է նաև Բեյրութում, Դամասկոսում, Հալեպում և Թեհրանում։

1991 թվականին բարեգործական առաքելությամբ այցելել է Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։