Սեբաստիան Ռուդի

գերմանացի ֆուտբոլիստ

Սեբաստիան Ռուդի (գերմ.՝ Sebastian Rudy, փետրվարի 28, 1990(1990-02-28)[1][2], Ֆիլինգեն-Շվենինգեն), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիայի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Կարող է հանդես գալ նաև որպես աջ պաշտպան[3]։

Սեբաստիան Ռուդի
գերմ.՝ Sebastian Rudy
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1990(1990-02-28)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Ֆիլինգեն-Շվենինգեն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան և full-back
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Պատանեկան կարիերա
1996-2001 Գերմանիա Դիտինգեն
2001-2003 Գերմանիա Զիմերն
2003-2007 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Գերմանիա Շտուտգարտ II 37 (12)
2008-2010 Գերմանիա Շտուտգարտ 15 (0)
2010-2017 Գերմանիա Հոֆենհայմ 195 (11)
2017-ներկա Գերմանիա Բավարիա 0 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 7 (1)
2008-2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 8 (2)
2009-2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 23 (5)
2014-ներկա Գերմանիա Գերմանիա 19 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ռուդին միացել է Շտուտգարտի ակադեմիային 2003 թվականին։ Իր պրոֆեսիոնալ առաջնամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 2-ին՝ Երրորդ Բունդեսլիգայի Ունիոն Բեռլինի դեմ խաղում[4]։

2008 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Շտուտգարտի առաջին թիմի հետ և ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 10-ին Գերմանիայի գավաթի առաջին ռաունդի Հանզա Լյունեբուրգի դեմ խաղում[5]։

2010 թվականին Ռուդին միացել է Հոֆենհայմին, որի կազմում անցկացրել է 7 մրցաշրջան, խաղացել 212 խաղ և խփել 12 գոլ։

2017 թվականի հունվարի 15-ին հայտարարվել է, որ Ռուդին միանալու է Բավարիային 2017 թվականի հուլիսի 1-ին[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռուդին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում առաջնամուտը նշել է 2014 թվականի մայիսի 13-ին Լեհաստանի հավաքականի դեմ խաղում[7]։

Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հունիսի 5-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շտուտգարտ II 2007–08 Ռեգիոնալլիգա Հարավ 15 4 - 15 4
2008–09 Բունդեսլիգա 3 16 7 16 7
2009–10 6 1 6 1
Ընդհանուր 37 12 - 37 12
Շտուտգարտ 2008–09 Բունդեսլիգա 2 0 1 0 2 0 - 5 0
2009–10 13 0 2 0 6 1 21 1
2010–11 0 0 1 0 2 1 3 1
Ընդհանուր 15 0 4 0 10 2 - 29 2
Հոֆենհայմ 2010–11 Բունդեսլիգա 32 1 3 0 - - 35 1
2011–12 28 0 1 0 29 0
2012–13 23 0 1 0 2 0 26 0
2013–14 27 2 3 0 - 30 2
2014–15 29 4 4 0 33 4
2015–16 24 2 1 0 25 2
2016–17 32 2 2 1 34 3
Ընդհանուր 195 11 15 1 - 2 0 212 12
Կարիերայի ընդհանուր 247 23 19 1 10 2 2 0 278 26

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Գերմանիա խմբագրել
  • ՖԻՖԱ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություն. երրորդ տեղ 2007[8]

Անհատական խմբագրել

  • Ֆրից Վալտերի մեդալ. 2008 (Արծաթ Մ18)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Germany - S. Rudy - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. «Union Berlin 3 - 1 Stuttgart II Team line-ups 8/2/08 - 3. Liga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. «FC Hansa Luneburg vs. VfB Stuttgart - Football Match Commentary - August 10, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  6. «Bayern Munich sign Hoffenheim duo Sebastian Rudy and Niklas Sule». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  7. «Internationals (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «Deutschlands U-17 Dritter bei der WM» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ռուդի» հոդվածին։