Սաֆրա ամրոց (իսպ.՝ Castillo de Zafra), XIII դարի ամրոց` տեղակայված Կամպիլո դե Դոենյաս մունիցիպալիտետում՝ Գվադալխարա նահանգում (Իսպանիա)։ Ամրոցը կառուցվել է XII-XIII դարերում Սերա դե Կալդերերոսում հին վեստգոթական և մավրիտանական ամրոցի տեղում, որը 1129 թվականին անցել է քրիստոնյաների ձեռքը։

Սաֆրա ամրոց
Նկարագրություն
ՏեսակCASA?
Վարչական միավորCampillo de Dueñas?
Երկիր Իսպանիա
ՊատվիրողԱրագոնի թագավորություն
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Zafra (Guadalajara) Վիքիպահեստում

Ամրոցն ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն` որպես անառիկ ամրոց քրիստոնեական և մուսուլմանական երկրների սահմանին։ Ռեկոնկիստայի հաղթական ավարտից հետո XV դարում ռազմական ամրոցից վերածվել է բնակելի տան։ Թեև հետագա դարերում այն քանդվել է, 1971 թվականից վերականգնվել է մասնավոր սեփականատերերի կողմից։

Պատմություն խմբագրել

Սաֆրա ամրոցի և նրան շրջապատող տարածքի տեղը բնակեցված է եղել վաղ ժամանակներից։ Ամրոցի շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի խեցեղենի բեկորներ։ Ամրոցի հիմքում դրված հին աղյուսները վկայում են այն մասին, որ վայրը, հավանաբար, բնակեցված է եղել նաև հին հռոմեացիներով։ Ընդունված է համարել, որ առաջին ամրոցն այս վայրում կառուցվել է մինչև 720 թվականը Վեստգոթերի թագավորության դարաշրջանում։ Հավաստի է, որ Տոլեդոյի տայֆաների ժամանակ այստեղ եղել են մավրիտանական ամրություններ։ Մավրերի ամրոցն իսպանացիների ձեռքն է անցել 1129 թվականին, երբ հյուսիսի քրիստոնեական թագավորությունները գրավել են Սաֆրան Ռեկոնկիստայի ընթացքում։ Արագոնի թագավորությունն ամրոցն օգտագործել է որպես գլխավոր պաշտպանական դիրք իր տարածքի հյուսիսում[1]։

XII-XVI դարեր խմբագրել

Գոյություն ունեցող ամրոցը կառուցվել է XII դարի երկրորդ կեսից մինչև XIII դարի սկիզբը Մանրիկե դե Լարա ընտանիքի կողմից՝ ձգտելով ամրապնդել իր տիրապետությունը Մոլինայի սենյորությունում։ Ամրոցն ամրացնել փորձել են 1222 թվականին, երբ Դոն Գոնսալո Պերես ֆե Լարան, Մոլինի երրորդ սենյորը, իրենց անզսպությամբ Կաստիլիայի թագավոր Ֆերնանդո III-ի զայրույթն են առաջացնում նշված տարածքների նկատմամբ։ Կաստիլիական ուրիշ սենյորներ նույնպես սկսում են հարձակումներ թագավորական կալվածքների վրա` փորձելով ջախջախել Կաստիլիայի թագավոր Ֆերնանդոյին և աջակցել նրա հակառակորդին` Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին[2]։

Երբ Ֆերնանդոյի բանակը շարժվում է դեպի Մոլին, դոն Գոնսալոն իր ընտանիքի, ծառաների և համախոհների հետ հետ փակվում է Սաֆրա ամրոցում։ Թագավորական բանակը գրոհով չի կարողանում գրավել ամրոցը։ Մի քանի շաբաթվա պաշարումից հետո կողմերը բանակցում են։ Կնքված համաձայնագրով սենյորա դե Մոլինան դոն Գոնսալոյի մահից հետո հեռու է մնում նրա աղջկանից՝ Մաֆալդե Գոնսալո դե Լարայից, որն իր հերթին ամուսնացել էր թագավոր Ֆերնանդոյի եղբոր՝ արքայազն Ալֆոնսոյի հետ հետ։ Սրանով էր պայմանավորված Սաֆրա ամրոցի՝ թագավորական տիրույթ դառնալը[3]։ Կաստիլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ թագավոր Էնրիկե II-ը պալատ է տանում նաև սենյորա Մոլենին և իր ֆրանսիացի վարձկանին` Բերտրան Դյուգեկլենին։ Սակայն Մոլինի բնակչությունը ապստամբում է և որպես թագավոր ընդունում Արագոնի թագավոր Պեդրո IV-ին։ Ամրոցը վերցնելուց հետո այն տրվում է Պեդրո դե Վերեին։

XV դարում թագավոր Էնրիկե IV-ը մի նոր ապստամբություն է կազմակերպում՝ քաղաքն ու ամրոցը տալով իր ֆավորիտին՝ Բերտրան դե Կուեվային։ Նրա վարձկան դոն Խուան դե Ամբրադոս Մալոն ամրոցը պահում է թագավորական վերահսկողության ներքո։

Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները չեն միավորվում 1469 թվականին Իզաբելայի և Ֆերդինանդի ամուսնությամբ։ Ամրոցը շնորհվում է Դոն Խուանին որպես ժառանգական սեփականություն և դրանից հետո այդպես մնում է երկար տարիներ [3]։

Ժամանակակից շրջան խմբագրել

Ամրոցը մնացել է որպես իսպանական պետության սեփականություն մինչև 1971 թվականը, երբ այն վաճառվել է աճուրդի ժամանակ 30 000 իսպանական պեսետով։ Նրա գնորդը դարձել է Դոն Անտոնիո Սանզ Պոլոն (1913-2008)` դոն Խուան դե Օմբրադոսա Մալոյի հետնորդը և նշանավոր մանկավարժը։ Նրա ընտանիքը պահել է դոն Խուանի փաստաթղթերը ավելի քան 400 տարի` փոխանցելով այն սերնդեսերունդ։ Այդ ժամանակ ամրոցն ամբողջովին ավերված էր։ Սանզ Պոլոն հաջորդ 30 տարին և իր ունեցվածքի մեծ մասը ծախսել է ամրոցը վերականգնելու համար։ Իր ջանքերի համար Սանզ Պոլոն պարգևատրվել է ամրոցների Ազգային ասոցիացիայի ընկերության «Ծառայության համար» շքանշանով[4]։

Նկարագրություն խմբագրել

 
Զաֆրա ամրոց

Ամրոցը տեղակայված է Օմբրադոս և Կամպիլո դե Դուենյաս մունիցեպալիտետների միջև և կանգնած է զառիթափի բարձունքում` Վեգա դե Զաֆրա լեռնաշղթայում` Սիերա դե Կալդերերոս լեռնաշղթայի մոտ` Գվադալխարա նահանգի արևելքում [5]։ Այդ լեռնային շրջանին բնորոշ են թեք հարթավայրերը։ Ամրոցն ամբողջովին զբաղեցնում է ժայռե ելուստը` ձգված հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Բերդի պատը փակում էր ժայռե ելուստը բոլոր կողմերից և միացնում մուտքի աշտարակը (հարավ-արևմուտքում) գլխավոր կառույցների հետ։ Ամրոցը շրջապատող հարթավայրում զանազանվում են շինությունների մնացորդները, հավանաբար, ամրությունների արտաքին մասերը, որոնք իրենց մեջ կարող էին ներառել ախոռներ, պահեստներ և այլն[6][7]։

Ամրոցը բաղկացած է չորս մասից՝ մուտքի աշտարակ, բաց բակ, պլացդարմ (զորքի հավաքատեղի, որտեղ նաև գտնվում էին ամրոցի ջրհորները) և դոնժոնը, որտեղ գտնվում են սեփականատերերի սենյակները և խոհանոցը։ Դոնժոնն ունի երկու հարկ, որոնք իրար հետ կապված են պարույրաձև սանդուղքով, որը տանում է դեպի վերևի պատշգամբ։ Համարվում է, որ ամրոցն ընդունակ տեղավորել մինչև 500 մարդ[6].

Ամրոցը մասնավոր սեփականություն է, նրա երկու հիմնական աշտարակները զգալիորեն վերականգնված են։ Ամրոցի արտաքին մասը հասանելի է, բայց մուտքը նրա ներքին տարածք կատարվում է սեփականատերերի (Անտոն Սանզ Պոլոյի ընտանիք) թույլտվությամբ [6]։

Այսօր այցելուները հասնում են մուտքին աստիճանով, որը տեղադրված է սեփականատիրոջ կողմից[1]։

Նկարահանման վայր խմբագրել

Ամրոցի մոտակայքում HBO հեռուստատեսային ցանցը նկարահանել է «Գահերի խաղ» սերիալի վեցերորդ եթերաշրջանը։ Ամրոցի այժմյան սեփականատիրուհու՝ Դանիելյա Անտոնիո Սանզի խոսքով՝ սերիալի պրոդյուսերները որոնել են առանձին վայր՝ ցանկացած շինությունից հեռու[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Herrera Casado, 2002, էջ 179
  2. Herrera Casado, 2002, էջ 180
  3. 3,0 3,1 Herrera Casado, 2002, էջ 181
  4. Sanz Polo, alma de Zafra, Una tarea difícil
  5. MonumentalNet, S Սիերա֊դե֊Կալդերերո ituación
  6. 6,0 6,1 6,2 Herrera Casado, 2002, էջ 183
  7. Sanz Polo, alma de Zafra, El castillo de Zafra
  8. «El titular del castillo de Zafra donde se grabará 'Juego de Tronos' reconoce que no sigue la serie» (Spanish). Nueva Alcarria. 2015 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել