Սարո Գևորգյան (դեկտեմբերի 23, 1998(1998-12-23), Մարտունի, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), երգիչ և երգերի հեղինակ։ Առաջին սինգլը թողարկվել է 2021 թվականին։ 2021 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում։

Սարո Գևորգյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1998(1998-12-23) (25 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներգիչ

Կենսագրություն խմբագրել

Գևորգյանը երաժշտական կրթությունն ստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում[1]։ Բարձրագույն կրթություն ստացել է Հայաստանի երգի պետական թատրոնում[2]։

2012 թվականին ճանաչվել է Սանկ Պետերբուրգում կայացած մրցույթի հաղթող[2]։

2015 թվականին, մրցելով 220 մասնակիցների հետ, հաղթել է «The Way to the Stars» («Ճանապարհ դեպի աստղեր») մրցույթում։ 2016 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթ շոուին, որտեղ ընդգրկվել է Արամ MP3-ի թիմում, սակայն չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ[1]։

2019 թվականին Սրբուկի հետ որպես բեք վոկալիստ մասնակցել Է Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթին[1]։

2021 թվականին «Նոր ալիք» մրցույթում հաղթելուց առաջ 2020 թվականին Գևորգյանը ցանկություն էր հայտնել մասնակցել տվյալ մրցույթին, սակայն COVID-19 համավարակի պատճառով մրցույթը չեղարկվեց[1]։ «Նոր ալիք»-ում հաղթելով՝ մրցույթի պատմության մեջ դարձել է երրորդ մասնակիցը, ով հաղթանակ է բերել Հայաստանին[3][4][5][6]։

2021 թվականին թողարկել է իր դեբյուտային երգը, որը կոչվում է «Биполярная любовь»[1]։ Տվյալ ժամանակաշրջանում «Project 12» խմբի անդամ է[1]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Ալբոմ
Биполярная любовь 2021 Ալբոմում սինգլներ չկան
"Fall in Love"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Tatiana Babicheva. «Саро Геворкян». 24smi.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «Известно ли имя армянского участника "Евровидения-2022"». aravot-ru.am. 2021 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Armenia's Saro Gevorgyan becomes winner of New Wave music competition». en.armradio.am. Public Radio of Armenia. 2021 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Armenia's Saro Gevorgyan wins New Wave 2021 song contest». armenpress.am. 2021 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Armenia's Saro Gevorgyan wins "New Wave" 2021 song contest». panorama.am. 2021 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Հայաստանը մասնակցում է «Նովայա վոլնա» փառատոնին». 1lurer.am. Public Television Company of Armenia. 2021 թ․ հուլիսի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.