Սարմենի փողոց (Երևան)
Երևանի փողոց
Սարմենի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարմենի։
Սարմեն | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Մաշտոցի պողոտա |
Ավարտ | Անտառային փողոց |
Անվանվել է ի պատիվ | Սարմեն |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Մաշտոցի պողոտայի №№ 45 և 47 շենքերի մոտից, ընդհատվում «Կասկադ» համալիրի մոտ, այնուհետև, Զարոբյան ու Անտառային փողոցներին զուգահեռ, հասնում մինչև ՀՀ նախագահի նստավայր՝ միանալով Անտառային փողոցին։
Նախկինում կոչվել է Ջրաշատի փողոց։ Անվանափոխվել է 2001 թվականին՝ Սարմենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ (Երեւանի քաղաքապետի 25.04.2001 թ. թիվ 378 որոշում)։
Հատվող փողոցներ
խմբագրել- Գալոյան եղբայրների փողոց
- Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին անցուղի
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։