Սարդոստային արվեստի պատկերասրահ

Աշխարհում միակ[1] սարդոստային արվեստի պատկերասրահը»[2][3] բացվել է 2015 թվականի Հունիս 7-ին, Գյումրի քաղաքում՝ որտեղ ցուցադրվում է սարդոստայնային նկարչության[4] հիմնադիր՝ նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի[5] աշխատանքները։

Սարդոստային արվեստի պատկերասրահ
ՏեսակՊատկեասրահ
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԳյումրի
ՀասցեՀայաստան, Գյումրի, 26 Կոմիսարների փ. 97/10
ՀիմնադիրՆկարիչ Անդրանիկ Ավետիսյան

Պատմություն

խմբագրել

Սարդոստային արվեստի պատկերասրահում ( Museum and Cobweb Art Gallery )[6] ցուցադրվում են նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի[7][8][9] յուղաներկերով և սարդոստայններով[10] կատարված աշխատանքները[11]։ Պատկերասրահը բացվել է 2015 թվականին։ Աշխարհում միակ ցուցասրահն է, որտեղ այցելուները կարող են տեսնել արվեստի գործեր՝ կատարված բնական սարդոստայնից[12]։ Այս աշխատանքները նորություն են աշխարհում[8][13]։ Ստեղծագործությունների հիմնական թեմաներն են տիեզերքը, տիեզերական էներգիան, կյանքը, մարդկային հարաբերությունները, արվեստը։ Նաև ունեն  հատուկ անվանումներ՝ «Տիեզերական  էներգիա», «Նեյրոնային ցանցը հայելու մեջ նայում է ինքն իրեն», «Կյանքը նեյրոնային ցանցի աչքերով», «Ժամանակի էներգիայի հարմոնիա», «Ջոկոնդայի էնեգիան», «Համացանց», «Մարդը տիեզերքի մեջ, Տիեզերքը մարդու մեջ» և այլն։ Պատկերասրահում ներկայացված աշխատանքները այցելուների մոտ արթնացնում են համոզմունք, որ ստեղծագործ մտքի համար չկան սահմաններ դրա համար անհրաժեշտ է կարողանալ նկատել  տվյալ առարկայի  գեղեցկությունը։   Այս պատկերասրահը Գյումրիում  զբոսաշրջության[14][15][16][17][18]  զարգացման  գործում լուրջ խթան է հանդիսացել։ «Սարդոստային արվեստի պատկերասրահը» ներառված  է  շատ  զբոսաշրջային կազմակերպությունների ցանկերում, և դարձել է զբոսաշրջիկների համար ամենասիրված վայրերից մեկը Գյումրիում։ Սարդոստային արվեստի Պատկերասրահը հնարավորություն է ստեղծում արվեստ-հասարակություն կապի ամրապնդման համար։

Ըստ հեղինակի՝ «Սարդոստայնը՝ տիեզերքում օբյեկտների միջև էներգետիկ կապի պատկերն է»։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սարդոստային արվեստ
  2. Պատկերասրահ՝ բնական սարդոստայնով ստեղծված նկարներով
  3. Սարդոստային արվեստի պատկերասրահ
  4. Ado ou l'Art-achnide
  5. Անդրանիկ Ավետիսյան
  6. «Museum and Cobweb Art Gallery». Արխիվացված է օրիգինալից 2023-12-31-ին. Վերցված է 2022-05-16-ին.
  7. Գյումրեցի նկարիչը՝ Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մրցանակակիր
  8. 8,0 8,1 Հայ նկարիչը Կաննի միջազգային ցուցահանդեսի մրցանակակիր է
  9. Паутинный барон: как армянский художник создает картины из паутины
  10. Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/03/12/439640/© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
  11. «Բնական սարդոստայնից նկարներ ստեղծող գյումրեցի արվեստագետը Կաննում մրցանակի է արժանացել կրեատիվության համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  12. Սարդոստայնով նկարչություն. Անդրանիկ Ավետիսյանը սարդեր է բազմացնում, սարդոստայններ է ստանում և ինքնատիպ պատկերներ ստեղծում
  13. Former Gyumri Mayor candidate shocks Cannes exhibition
  14. https://www.tripadvisor.com/Attraction_Review-g815353-d17424919-Reviews-Museum_and_Cobweb_Art_Gallery-Gyumri_Shirak_Province.html
  15. https://visitgyumri.com/andranik-avetisyan/(չաշխատող հղում)
  16. https://ru.wikivoyage.org/wiki/%D0%93%D1%8E%D0%BC%D1%80%D0%B8
  17. https://34travel.me/post/gyumri
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023-12-31-ին. Վերցված է 2022-05-16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել