Սարդոստայնային արվեստ

Սարդոստայնային արվեստ, սարդոստայնից տարբեր պատկերներ ստեղծելու արվեստ: Աշխատանքների հիմնական նյութը հանդիսանում է սարդոստայնը, որը հեղինակը հավաքում և մշակում է հատուկ կերպով:

Սարդոստայնային արվեստ

ՊատմությունԽմբագրել

Շատ ակադեմիական գրվածքներ վկայում են, որ դեռևս XVI-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների[1] վրա[2]: 100-ից քիչ հայտնի սարդոսայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում են անձնական հավաքածուներում[3]: Դրանցից մեկում պատկերված է Ֆիլիպ Ուելսերը (1527-1580)՝ հայտնի գեղեցկուհի, ով ամսունացել է Տիրոլի Արքիդուքս Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր) հետ և հաստատվել Ինսբրուքի Ամբրաս ամրոցում: Այլ կտավներում անհայտ տիրոլյան գյուղացիներ են պատկերված:

Ժամանակակից բազմազանության վակումը աստիճանաբար լցվում է նոր հայտնություններով ու հետքրքրություններով: 500 տարի անց 21-րդ դարում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ աշխարհում առաջինը պատկերներ է ստեղծում անմիջապես սարդոստայնից[4]:

2009 թվականին Անդրանիկը արվեստանոցի պատուհանի անկյունում նկատում է սարդոստայն ու միտք է առաջանում սարդոստայնից նկարներ ստեղծել:․Սկսում է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայններով սկսում է ստանալ նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին։ Անդրանիկ Ավետիսյանը 2017 թվականին մասնակցել է Կաննի << Աշխարհի նկարիչները >> Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին՝ որտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին[5]:

ԾանոթագրություններԽմբագրել