Սարգիս Օրդյան

հայ նկարիչ

Սարգիս Օրդյան (դեկտեմբերի 20, 1918, Հայաստան, Տավուշի մարզ, գ. Այգեձոր2003), ուկրաինացի-հայ նկարիչ։

Սարգիս Օրդյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1918(1918-12-20)
ԾննդավայրՀայաստան
Մահացել է2003
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինԱրևհատ Գրիգորյան

Կենսագրություն խմբագրել

Օրդյանի ծնողների մասին տվյալներ չկան, բայց հայտնի է, որ նա ծնվել է Հայաստանի Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում (այժմ Տավուշի մարզում)։ Օրդյանը ամուսնացած է եղել Արևհատ Գրիգորյանի հետ և նրանք ունեցել են երկու երեխա՝ Ռաֆիկ Օրդյանը և Անահիտ Օրդյանը։

Օրդյանը լքելով Հայաստանը՝ տեղափոխվել է Մոլդովա, որտեղ մինչև Ուկրաինա գնալը ապրել է մի քանի տարի։ Օդեսա քաղաքում նա հայտնի է եղել որպես «միայնակ նկարիչ»։

Օրդյանը մահացել է 2003 թվականին և թաղված է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։

Սարգիս Օրդյանի մի քանի աշխատանքներ պահպանվել են մինչև այսօր։ Հայաստանում գտնվող հավաքածուի մի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Kardashian, Albert. "Karhat Ghoolali Aigedzor" Mankavarj publishing, Yerevan 1999.