Սարգիս Վարդանյան (մարզիկ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Վարդանյան (այլ կիրառումներ)

Սարգիս Զատիկի Վարդանյան (մայիսի 1, 1914(1914-05-01) - 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1962)։

Սարգիս Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումմարզիկ
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվմայիսի 1, 1914(1914-05-01)
Մահվան ամսաթիվ1963
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱկումբԴինամո
Քաշ54,5 ± 3 կիլոգրամ

1940, 1949, 1952 թվականներին եղել է դասական, 1947 թվականին՝ ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն։ 1958 թվականից մարզել է դասական ըմբշամարտի ՀԽՍՀ հավաքականը, 1957-1962 թվականներին եղել ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ։ Լուրջ ներդրում ունի հանրապետությունում ըմբշամարտի ձևերի մասսայականացման և զարգացման գործում։

1963 թվականից Երևանում անցկացվում է Վարդանյանի հիշատակին նվիրված հանրապետական (1972 թվականից՝ համամիութենական) դասական ըմբշամարտի ավանդական մրցաշար։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Варданян Саркис Затыкович». sport-strana.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  • «Варданян Саркис Затыкович». 6анки.рф. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 321