Սարգիս Սաքանյան

հայ խորհրդային դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից

Սարգիս Շամիրի Սաքանյան (սեպտեմբերի 1, 1908(1908-09-01), Լեջան, Հայաստան - փետրվարի 13, 1986(1986-02-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից։ Կենսաբանության գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոչ գործիչ (1968)։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։ Հայրենական պատերազմի մասնակից։

Սարգիս Սաքանյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1908(1908-09-01)
ԾննդավայրԼեջան, Հայաստան
Մահացել էփետրվարի 13, 1986(1986-02-13) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունդեղաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական(1935) և Երևանի բժշկական (1941) ինստիտուտները։ 1944-1952 թվականներից եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ, 1952 թվականից ղեկավարում է դեղաբանության ամբիոնը, 1965 թվականից՝ նաև իմունադեղաբանության պրոբլեմային լաբորատորիան։

Գիտական աշխատանքները վերաբերում են ախտաբանական ֆիզիոլոգիայի, դեղաբանության և իմունադեղաբանության հարցերին։ Սաքանյանը բացահայտել է ֆագոցիտար պաշտպանական ֆունկցիայի կապը նյարդային համակարգի գործունեության հետ։ Ուսումնասիրել է ցավային գրգիռների ազդեցությունը օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների վրա, հայտնաբերել փայծաղի «հակացավային» ֆունկցիան։ Սաքանյանը պարզաբանել է իմունադեղաբանության կիրառական նշանակությունը և տվել դրա գիտական հիմնավորումը։ Զբաղվել է կենսաբանական պրոբլեմների փիլիսոփայական հիմունքների ուսումնասիրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252