Սարգիս Խարազյան

հայ բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարազյան (այլ կիրառումներ)

Սարգիս Մացակի Խարազյան (հուլիսի 15, 1923(1923-07-15)[1], Կուրթան, Հայաստան[1] - 1996), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Սարգիս Խարազյան
Ծնվել էհուլիսի 15, 1923(1923-07-15)[1]
ԾննդավայրԿուրթան, Հայաստան[1]
Վախճանվել է1996
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սարգիս Խարազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Խարազյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 15-ին, ՀԽՍՀ Ստեփանավանի Կուրթան գյուղում։ 1941 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև աշխատել է տարբեր տեղերում, 1947 - 1952 թվականներին նավաշինարար բանվոր էր Փոթի քաղաքում։

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1952 թվականին «Պիոներ կանչ» թերթում։

Հեղինակ է 10-ից ավելի ժողովածուների («Վերադարձեք, թռչուններ» (1957), «Գարնան առավոտ» (1958), «Անտառը երգում է» (1959), «Բանաստեղծի աշխարհը» (1963), «Այգաբացը լեռներում» (1964), «Միջօրեի զանգեր» (1967), «Այգեպանի նվերը» (1968), «Սարի գիշեր» (1970), «Արևի խայտանք» (1971), «Տարիների միջով» (1973), «Մասրենի», (1974), «Դեպի հեռուն», (1977), «Ծովի ծիծաղը» (1979) և այլն)։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ։
  • Ջալիլ Մուսա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 226 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 36