Սարանդի Գրանդե (իսպ.՝ Sarandí Grande), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի կենտրոնական մասում՝ Ֆլորիդա դեպարտամենտում։ Ընկած է ազգային 5-րդ և 42-րդ ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից մոտավորապես 140, դեպարտամենտի վարչական կենտրոն Ֆլորիդա քաաքից՝ 43 կիլոմետր հեռավորության վրա։

Բնակավայր
Սարանդի Գրանդե
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ148 մետր
Բնակչություն6130 մարդ (2011)
Փոստային դասիչ94001
Սարանդի Գրանդե (Ուրուգվայ)##
Սարանդի Գրանդե (Ուրուգվայ)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1874 թվականի հոկտեմբերին, երկաթուղային կայարանի մերձակա տարածքում։ 1906 թվականի հունիսի 13-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ, 1923 թվականի հոկտեմբերի 15-ին նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[1]։ 1956 թվականի հուլիսի 1-ին էլ բնակավայրը, որը մինչ այդ կրել էր Estación Sarandí, ապա՝ պարզապես Sarandí անվանումները, ստացել է ներկայիս՝ Sarandí Grande (Սարանդի Գրանդե) անունը, և նրան շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Սարանդի Գրանդեում ապրում էր 6.130 մարդ[3]։

Տարին Բնակչությունը
1908 3,579
1963 5,295
1975 5,545
1985 5,379
1996 5,635
2004 6,362
2011 6,130

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Statistics of urban localities (1908–2004) (see "Sarandí" and "Sarandí Grande")» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «LEY N° 11.960». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1956. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Censos 2011 Cuadros Florida». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել