Սատուրատոր (լատիներեն saturator - հագեցուցիչ), հեղուկները (օրինակ, զովացուցիչ ըմպելիքները) ածխաթթու գազով հագեցնելու սարք։ Խառնման սարքում՝ կլանիչում հավելյալ ճնշման տակ CO2-ը լուծվում է պաղեցված հեղուկի մեջ։ Սատուրատոր լինում է պարբերական, ցիկլային, անընդհատ գործողության, ձեռքի, կիսաավտոմատ և ավտոմատ կառավարումով։ Լայնորեն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ (օրինակ, շաքարի և ըմպելիքների արտադրություն), ինչպես նաև առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում՝ գազով ըմպելիքներ, ջրեր ստանալու համար (պրոցեսը երբեմն կոչվում է կարբոնացում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 210