Սավուռա, Սավուր, գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան)։ XIX դարի սկզբին ուներ մոտ 3500 հայ բնակիչ (500 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Սավուռայում կար երեք եկեղեցի (երկուսը՝ Ս․ Աստվածածին, մեկը՝ Ս․ Հովհաննես)՝ կից վարժարաններով։ 1828-1829 թթ.-ին բնակիչների զգալի մասը գաղթել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացված մասը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղում մնացած հայերը ենթարկվեցին թուրք, զավթիչների կոտորածներին, փրկվածները գաղթեցին Իրանի խորքերը, իսկ հետագայում՝ Խորհրդային Հայաստան։

Բնակավայր
Սավուռա
ԵրկիրԻրան Իրան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 207