Սասուն Խեչումյան
Սասուն Գեղամի Խեչումյան (հունվարի 31, 1972, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքապետ[1]։
Սասուն Խեչումյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | հունվարի 31, 1972 (53 տարեկան) | |||
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Զավակներ | 2 զավակ |
Կենսագրություն
խմբագրելՍասուն Խեչումյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 31-ին Ալավերդի քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Կրթություն
խմբագրել1979-1989 թվականներին սովորել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության բաժնում։ Ավարտել է 1995 թվականին՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում։
2012-2014 թվականներին հեռակա ուսուցմամբ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1995 թվականին Լուսավորության նախարարության ուղեգրով 3 տարով գործուղվել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի միջնակարգ դպրոց՝ որպես պատմության ուսուցիչ։ Այնուհետև մինչև 2005 թվականն աշխատել է Ալավերդու պետական քոլեջում։ Դասավանդել է իրավագիտության հիմունքներ, աշխատանքային իրավունք, պետական իրավունք, ընտանեկան իրավունք, քաղաքացիական իրավունք և այլ առարկաներ։
2002 թվականին աշխատանքի է ընդունվել Ալավերդու քաղաքապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ ավելի ուշ՝ որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան։ 2016-2017 թվականներին եղել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ[2]։
2002 թվականից Ալավերդի համայնքի ղեկավարին կից գործող «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» նախագահն է, իսկ 2012 թվականից՝ «Համայնքային իրավաբանների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահը։ 2013 թվականից ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է, 2016 թվականից՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի անդամ[1]։
2017 թվականին առաջադրվել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու[3] և նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Լոռու մարզպետարանի պաշտոնական կայք
- ↑ Վանաձոր համայնքի ավագանու որոշում
- ↑ «Հարցազրույց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Խեչումյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները