Սառռին (արաբ․՝ صرين‎‎, այլ տարբերակ Սեռռին), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Այն ալ-Արաբի գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Սառռին
արաբ․՝ صرين‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԱյն ալ-Արաբի գավառ
ՆահիյաՍառռինի շրջան
ԲԾՄ356 մ
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն6․104 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2
Սառռին (Սիրիա)##
Սառռին (Սիրիա)

Սիրիական ճգնաժամ խմբագրել

2013 թվականի դեկտեմբերից Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքն Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպություն վերահսկողության տակ է։ Բայց 2015 թվականի մարտից Քրդական ինքնապաշպանական խմբերի հետ միասնի Սիրիական ազատ բանակն փորձեր են անում ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքն։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հարավարևելյան հատվածում՝ Եփրատ գետի աջ հատվածում։ Թուրքիայի պետական սահմանին մոտ։ գտնվում է ծովի մակարդակից 356 մետր բարձրության վրա[1]։ Ամենամոտ բնակավայրերն են հարավում՝ Այն ալ-Արաբ (Քոբանի), արևելքում՝ Մանբիջ։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6,104 մարդ[2], իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 73 գյուղերով և ավաներով կազմում է 69,931 մարդ։ Քաղաքն օկկուպացվել Իրաքի և Լեվանիտի Իսլամական Պետության կողմից։

Տրանսպորտ խմբագրել

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սառռին, Սիրիա»: Ֆիզիկաշխարահգրական տվյալներ: Վերցված է 3 Հունիսի 2015:
  2. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է 3 Հունիսի 2015: