Սառան, Րաֆֆու չափածո գործերից է։ Այստեղ հեղինակը ներկայացնում է մարդկային հոգեբանության, կենցաղի և հայ գյուղացիության վիճակի այնպիսի պատկերներ, որոնք նորություն էին 1860-ականների պոեզիայի մեջ[1]։

Սառա
Ժանրպոեմ
ՀեղինակՐաֆֆի
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1868-1871 թվական
Կերպարներ

Սառա

հայր

մայր

Մելիքի տղան

Մինասի տղան

պառավ

Տպագրման պատմություն խմբագրել

Ինքնակենսագրական որոշ դրվագներ պարունակող պոեմի գրության ստույգ թվականը հայտնի չէ։ «Փունջի» երկրորդ հատորի առաջաբանում հեղինակի հայտնած մի տեղեկությունից հնարավոր է դառնոում որոշել պոեմի մոտավոր թվականը։ «Հարեմը», «Սառան»,«Ղույլաբանին», ըստ հեղինակի հայտնած տեղեկության, գրվել է այն ժամանակ, երբ ինքը եղել է Պարսկաստանում։ Ինչպես հայտնի է, 1856 թվականին վերադառնալով Պարսկաստան, Րաֆֆին մնում է այնտեղ մինչև 1868 թվականը։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ նշված պոեմները լույս են տեսել այդ թվականներին։ Րաֆֆու հոր առևտրական տունը սնանկ է հայտարարվում, և նա այդ ժամանակ անընդհատ քաղաքից քաղաք է տեղափոխվում։ Այդ ամենն էլ մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործական կյանքի վրա, որի վառ հետևանքները տեսնում ենք «Սառա» և «Ղույլաբանին» պոեմներում[2]։

Սյուժե խմբագրել

«Սառան» քնարաէպիկական պոեմ է, սիրո մի ողբերգական պատմություն, որն ունի ինքնակենսագրական բնույթ, և վերաբերվում է Րաֆֆու կյանքի այն շրջանին, երբ նա Թիֆլսում սովորելուց հետո վերադառնում է գյուղ։ Պոեմում ներկայացվում է Սառայի պատանեկության դրվագներից, երբ ինքը օգնում է իր ծնողներին։ Նա անվախ էր, անցնում էր այնպիսի ճանապարհներով, որտեղով բոլորը վախով էին անցնում։ Գիշերները խոսում էր դևերի մասին և խնդրում էր հորը, որ պատմի հեքիաթներ։ Սառան մի օր այգում հանդիպում է մելիքի տղային, միասին գնում են նրանց այգին, տղան նրան մատանի է տալիս և խնձոր։ Գիշերները Սառան այն պահում էր իր ծոցում և, երբ ծնողները քնած էին լինում, հանում էր ծոցից և ուշադիր զննում խնձորը։ Համբարձման օրը վիճակահանություն է լինում, և որոշվում է, որ նա պետք է հարուստ փեսացու ունենա։ Մելիքը տղային ուղարկում է ուրիշ քաղաք, որպեսզի ուսում ստանա, չնայած որ մինչև այդ էլ գիտեր գրել, կարդալ, անգամ Նարեկը։ Սառան խոստում է տալիս իր սիրածին, որ կսպասի։ Տարիներ են անցնում, տղան չի գալիս, իսկ Սառան դեռ սպասում էր։ Օրերից մի օր Սառայի հայրը որոշում է, որ պետք է ամուսնացնի աղջկան Մինասի տղայի հետ, ով իրենց շատ խոստումներ էր տվել՝ փիրուզ, ոսկի, ջուխտակ ապարանջան, սակայն աղջիկը դեմ է կանգնում և ասում է, որ պետք է սպասի իր սիրելիին։ Գյուղացիք ըմբոստանում են և աղջկան անվանում անառակ։ Հայրը բարկանում է աղջկա վրա և ասում.[2]

  «Դու իմ տան վերա սև մուր քսեցիր,

Իմ աղն ու հացը լեղի շինեցիր...»

 

Սառան միևնույն է չի համաձայնվում։ Երբ գնում են եկեղեցի, քահանայի խոսքի ժամանակ աղջիկը ուշաթափվում է, մոտենում և տեսնում են, որ մահացել է։ Տարիներ անց, երբ սիկրած տղան գալիս է գյուղ, տեսնում է ոչ թե աղջկան, այլ աղջկա գերեզմանը և գերեզմանի վրա գրում է հետևհալ տողերը.[3]

  «Մինչ ե՞րբ, դու խավա՜ր բռնակալություն,

Կըճնշես առտնին մեր ազատություն.

Մինչ ե՞րբ մեզանից քո սև ճանկերը

Կըխլեն Սառայի նման զոհերը»...

 

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Պոեմի գաղափարական հիմքը այն է, որ ժողովրդին փրկելու, նրան սոցիալական կեղեքումից ազատելու համար անհրաժեշտ է լուսավորություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Րաֆֆի. «Րաֆֆու կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը» (PDF).
  2. 2,0 2,1 Րաֆֆի (1983). ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. էջ 261. ISBN 006709. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. Րաֆֆի (1983). ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. էջ 258. ISBN 006709. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)