Փունջ (թերթ, Ալեքսանդրիա)
(Վերահղված է Փունջ (թերթ)ից)
«Փունջ», պատանեկան գրական պատկերազարդ երկշաբաթաթերթ, 1940 թվականից՝ ամսագիր։ Լույս է տեսել 1925-1946 թթ. Ալեքսանդրիայում, ապա՝ Կահիրեում։ Խմբագիրներ՝ Մելքոն Քարամյան, Լևոն Աճեմյան։ Նպատակն էր «հայ մանուկին ընթերցանության համար նյութեր մատակարարել»։
Փունջ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Լևոն Աճեմյան |
Երկիր | Ալեքսանդրիա, Կահիրե |
Հաճախականություն | երկշաբաթաթերթ |
Ներկայացրել է հիմնականում արևելահայ դասականներին՝ արևմտահայերենով, տպագրել թարգմանություններ։ Անդրադարձել է Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքին, պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների սխրանքների մասին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 1093։