Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարեմ (այլ կիրառումներ)

Հարեմ, Րաֆֆու պատմական վիպակ։ Ընդգրկված է «Փունջ»-ի երկրորդ հատորում՝ «Անմեղ վաճառք», «Ուխտյալ միանձնուհի» և մի շարք այլ պատմվածքների հետ միասին։

Հարեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՐաֆֆի
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1874
Թվային տարբերակeanc.net/EANC/library/Fiction/Original/Raffi/Harem.htm?page=1&interface_language=hy

Բովանդակությունը խմբագրել

Արևելյան բռնակալության դեմ ուղղված այս գրվածքի նյութն առնված է հեղինակին քաջածանոթ պարսկական կյանքից, սակայն այդտեղ հանդես են գալիս նաև Աղա-Մահմեդ խանի «1795» թվականի արշավանքի ժամանակ «Վրաստան»ից «Պարսկաստան» գերի տարված հայեր։ Պարսիկ խանի հարեմում է գտնվում Ալմաստը, որ այժմ կրում է Զեյնաբ խանում անումը։ Նրան բռնի բաժանել են իր սիրելի Մեխակից, որին այժմ կոչում են Քերիմ բեկ։ Զեյնաբ խանումի աղախին Մարջանի միջոցով Քերիմ բեկը վերականգնում է իր հարաբերություններն Ալմաստի հետ։ Բավական ծանր արկածներից հետո նրանց հաջողվում է ետ փախչել Հայաստան։

Մեխակը թշնամի է պարսկական բռնապետությանը։ Նա գալիս է Հայաստան՝ ազատագրական շարժմանը մասնակցելու համար։

Վառ գույներով է պատկերված խանի հարեմի ներքին կյանքը, որի մասին զայրույթով է խոսում հեղինակը։ Հարեմը սպանդանոց է։ Այնտեղ մարդկային անհատականությունը ոչնչացված է. կանայք զրկված են իրենց բախտը որևէ կերպ ինքնուրույն տնօրինելու իրավունքից։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 83-84։