Սառա Մատուզոնի փրկությունը
Սառա Մատուզոնի փրկությունը՝ հրեա աղջկա՝ Սառա Մատուզոնի ազատումը 10 բրիտանացի ռազմագերիների օգնությամբ 1945 թվականի փետրվարին Գրոսս Գոլեմկայում (այժմ Gołębiewo Wielkie, Լեհաստան)[1]։
Իրադարձությունների ընթացք
խմբագրելՍառան ծնվել է 1928 թվականին Շյաուլյայում, Սամուել Լեյբի և Գիտա Մատուզոնի փոքր աղջիկն էր։ Գերմանացիների Լիտվա ներխուժելուց հետո նրա հայրը ձերբակալվեց և գնդակահարվեց։ Նա մոր և ավագ քրոջ՝ Հաննայի հետ հայտնվեցին գետտոյում[2]։ Գերմանացի զինվորները բռնաբարեցին Հաննային։ Գետտոյի ոչնչացումից հետո նրանք հայտնվեցին Շտուտգոֆ համակենտրոնացման ճամբարոում[1][3]։
1945 թվականի հունվարի 26-ին մի քանի հարյուր կանանց մահվան երթի ժամանակ, որն անցնում էր Գրոս Գոլեմկաուով, Սառա Մատուզոնը կարողացավ փախչել կալանավորների շարասյունից և թաքնվել ֆերմայի գոմում։ Նրա մայրն ու քույրը մնացին շարասյան մեջ[4]։
Գոմում Սառային գտավ բրիտանացի ռազմագերի Ստեն Ուելսը, ով կերակրում էր գերմանուհի տիրուհու կովերին[1][2]։
Ստենը 10 բրիտանացի ռազմագերիներից մեկն էր, ովքեր գերվել էին 1940 թվականին Ֆրանսիայում և պահվում էին «Շտալագ 20Բ» ճամբարում։ Նրանք ապրում էին բարաքում և աշխատում գերմանական ֆերմաներում։ Ստենը որոշեց ընկերների հետ օգնել Սառային[5]։ Նրանք աղջկան թաքցրեցին շտեմարանի ձեղնահարկում։ Նրանք Սառայի համար ուտելիք, հագուստ և դեղեր գտան։ Զինվորները բուժում էին նրա ցրտահարված ոտքերը, կերակրում և օգնում հիգիենայի հարցում։ Սառան նրանց հետ բարաքում ապրեց 3 շաբաթ[6]։
Ռազմագերիներին այլ վայր էվակուացնելուց հետո, Սառային հաջողվեց աշխատանքի անցնել հարևան ֆերմայի տիրոջ՝ Հենրի Բինդերի մոտ։ Բինդերը կասկածում էր, որ նա փախստական հրեա է, բայց չմատնեց նրան և խնդրեց, որ իդիշով փաստաթուղթ գրի այն մասին, որ նա փրկել է Սառայի կյանքը[7]։
Երեք շաբաթ անց Գրոս Գոլեմկաու մտավ Կարմիր բանակը։
Պատերազմից հետո
խմբագրելԱզատվելուց հետո Սառան իմացավ, որ նա ընտանիքից միակ փրկվածն է, նրա մայրը և քույրը մահացել են համակենտրոնացման ճամբարում (քույրը մահացել է ազատվելուց հետո, հյուծվելուց ) և թաղվել եղբայրական գերեզմանոցում[8]։ Ի հիշատակ քրոջ Սառան իր անվանն ավելացրեց նրա անունը ՝ Հանա։
Կարճ ժամանակով Լիտվա վերադառնալուց հետո, 1947 թվականին Սառան տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ 1952 թվականին ամուսնացավ դատավոր Ուիլյամ Ռիգլերի հետ և ունեցավ 2 երեխա։ Նա աշխատում էր Նյու Յորքի հանրակրթական վարչության անօթևանների և տարեցների օգնության բաժանմունքում[9]։
Սառան երկար տարիներ փորձում էր գտնել իր փրկիչներին։ Որոնումները դժվարանում էին նրանով, որ նա նա գիտեր փրկիչներից մեկի անունը՝ Ալան Էդվարդս։ Նա գտավ նրան 1966 թվականին, իսկ 1972 թվականին Լոնդոնում կարողացավ հանդիպել իր բոլոր փրկիչների հետ։
Սառա Մատուզոնի փրկության պատմությունն առաջին անգամ հրատարակվել է 1968 թվականի մայիսին, բրիտանկան The People թերթում։
Փրկության մասնակիցներ
խմբագրել- Ստն Ուելս
- Ջորջ Համմոնդ
- Թոմի Նոբլ
- Ալան Էդվարդս
- Ռոջեր Լետչֆորդ
- Բիլ Քիբ
- Բերտ Համբլինգ
- Բիլլ Սկրատոն
- Ջեք Բակլի
- Ուիլլի Ֆիշեր
1988 թվականի նոյեմբերի 2-ին Յադ Վաշեմը Ստեն Ուելսին, Ջորջ Համոնդին, Թոմի Նոբլին և Ալան Էդվրդսին ճանաչեց ազգերի առաքյալներ։ 1989 թվականի մարտի 15-ին-ին այդ կոչումով պարգևատրվեցին Ռոջեր Լետչֆորդը, 2011 թվականի հոկտեմբերի 11-ին-ին՝ Բիլ Քիբլին, Բերտ Համբլինգը, Բիլլ Սկրատոնը, Ջեք Բակլին, Ուիլլի Ֆիշերը։
2010 թվականին Սառա Մատուզոնի ազատարարներին պարգևատրեցին «Հոլոքոստի բրիտանական հերոսները» պատվավոր կոչումով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «From the Diary of British POW William Fisher». The Righteous Among The Nations (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «British POWs». The Righteous Among The Nations (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Smith, 2012, էջ 240
- ↑ Десять мужчин и одна девушка
- ↑ Marcia Weiss Posner. — Book review«10 British Prisoners of War Saved My Life» (անգլերեն). The Jewish Book Council. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Rochelle G. Saidel. — Book review«10 British Prisoners-of-War Saved My Life by Sara/Hannah Rigler» (անգլերեն). The Remember the Women Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Eric Silver. BRITISH PRISONERS BECAME GIRL'S RESCUERS(անգլ.) // Deseret News. — April 27 1989. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ Heidi Blake. (10 Mar 2010). «The remarkable stories of Britain's Heroes of the Holocaust» (անգլերեն). Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Sandy Rashty. (April 18, 2013). «British POWs honoured in Holocaust heroes ceremony» (անգլերեն). The Jewish Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Mordecai Paldiel. The righteous among the nations. — Yad Vashem, 2007. — 596 p. — ISBN 9780061151125
- Sara Rigler. 10 British P.O.W.s Saved My Life: Sara/Hannah Rigler's Gift of Life. — Jay Street Publishers, 2006. — 211 p. — ISBN 9781889534985
- Lyn Smith. Heroes of the Holocaust: Ordinary Britons who risked their lives to make a difference. — Random House, 2012. — 288 p. — ISBN 9781448118120
Արտաքին հղումներ
խմբագրել- «British POWs» (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- Rescued by British Righteous Among the Nations: Hannah Rigler's testimony ՅուԹյուբում