Սառա Լի Գրովս (անգլ.՝ Sara Lee Groves), ի ծնե՝ Կոլբոգ (անգլ.՝ Colbaugh, սեպտեմբերի 10, 1972(1972-09-10), Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, կիթառահար, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր[2][3]։

Սառա Գրովս
Ի ծնե անունանգլ.՝ Sara Lee Colbaugh[1]
Ծնվել էսեպտեմբերի 10, 1972(1972-09-10) (51 տարեկան)
Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրերcontemporary Christian music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգչուհի, հեղինակ-կատարող, կիթառահար և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլFair Trade Services?
ԿրթությունNorth Central University? և Evangel University?
Կայքsaragroves.com
 Sara Groves Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սառա Լի Գրովսը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 10-ին Վայնլենդում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ), մեծացել է Սփրինգֆիլդում (նահանգ Միսսուրի), իսկ այժմ նա բնակվում է Սեյնթ-Փոլում (նահանգ Մինեսոտա)[4]։

1994 թվականին Սառան ավարտել է «Evangel University» համալսարանը (Սփրինգֆիլդ)՝ ստանալով բարձր աստիճան պատմության ոլորտում։ 1994-1998 թվականներին Գրովսը Ռոսմաունթի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության ուսուցիչ, որից հետո նա սկսել է իր երաժշտական գործունեությունը[5][6]։

Գործունեություն խմբագրել

Սառան իր երաժշտական գործունեությունն սկսել է 1998 թվականին։ Նույն թվականին նա թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Past the Wishing»։ Այնուհետև Գրովսը թողարկել է ևս 9 ալբոմ․

  • 1999 Conversations
  • 2001 Top Contemporary Christian
  • 2002 All Right Here Heatseekers
  • 2004 The Other Side of Something
  • 2005 Station Wagon: Songs for Parents
  • 2007 Tell Me What You Know
  • 2008 O Holy Night
  • 2009 Fireflies and Songs
  • 2011 Invisible Empires

Անձնական կյանք խմբագրել

Սառան ամուսնացած է Թրոյ Գրովսի հետ 1995 թվականից։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու որդի՝ Թոբի Գրովսը (ծնված 2003 թ.) և Ռուբի Քեյթ Գրովսը (ծնված 2007 թ. հուլիսի 13) և մեկ դուստր՝ Կիրբի Գրովսը (ծնված 2000 թ.)[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Présence Compositrices — 2020.
  2. «Sara Groves: A Song in Due Season». CBN.com - The Christian Broadcasting Network (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Sara Groves Announces New Christmas Album Presale To Begin October 1st». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  4. «CCM Magazine Names Sara Groves' Add To The Beauty Album Of The Year». Top40-Charts.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  5. «ShieldSquare Captcha». www.songfacts.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Sara Groves and Family Open Art House in St. Paul». This is Our City (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  7. «Christian singer and songwriter Sara Groves welcomes third child». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Jesusfreakhideout.com: Sara Groves, "What Makes It Through" Review». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել