Սառա Անդերսեն (անգլ.՝ Sarah Andersen, հունիսի 15, 1992(1992-06-15)[1]), ծաղրանկարիչ և պատկերազարդող, Sarah's Scribbles ցանցային կոմիքսի հեղինակը։ Ավարտել է Մարիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջը 2014 թվականին և այժմ ապրում է Բրուքլինում, Նյու Յորքում[3]։

Սառա Անդերսեն
Ծնվել էհունիսի 15, 1992(1992-06-15)[1] (31 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ (2014) և Brien McMahon High School?
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, նկարազարդող և վիզուալ արտիստ
Թեմաներգրքային գրաֆիկա[2] և Կոմիքս[2]
Ուշագրավ աշխատանքներSarah's Scribbles?
Կայքsarahcandersen.com
 Sarah Andersen Վիքիպահեստում

Արվեստի քոլեջ հաճախելու ժամանակ սկսել է նկարել կիսաինքնակենսագրական Sarah's Scribbles ցանցային կոմիքսը[3][4]։ Նա հաղթել է Goodreads Choice Award մրցանակը` Լավագույն գրաֆիկական վեպ և կոմիքս անվանակարգում, երեք տարի շարունակ` Sarah's Scribbles-ի շարքերի համար։ 2016 թվականին նա հաղթել է Goodreads Choice Award մրցանակը իր դեբուտային` «Հասունությունը առասպել է» գրքի համար[5][6]։ 2017 թվականին մրցանակներ է ստացել Big Mushy Happy Lump և 2018 թվականին՝ Herding Cats գրքերի համար[7][8]։

Անդերսենը համագործակցել է գրող Էնդի Ուիրի հետ` Cheshire Crossing գրաֆիկական վեպի համար, որը թողարկվել է 2019 թվականի հուլիսին[9]։ Հիմնված լինելով Ուիրի կողմից ավելի վաղ գրված կոմիքսի վրա` պատմությունը պատմում է Վենդի Դարլինգի (Փիթր Փեն), Դորոթի Գեյլի (Զարմանալի հրաշագործը Օզ աշխարհից) և Ալիսի (Ալիսը հրաշքների աշխարհում) մասին, որոնք միասին հաճախում են Cheshire Crossing անվամբ դպրոցը[9]։

2019 թվականի վերջին Անդերսենը սկսել է թողարկել Fangs անվամբ գերբնական ցանցային կոմիքսը Tapas հարթակում[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #189146094330700332367 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Gander, Kashmira (2016 թ․ հոկտեմբերի 11). «The illustrator whose cartoons sum up how hard being an adult is». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 Seth, Rhythum (2016 թ․ հուլիսի 12). «Ten Hilarious Webcomics You Need To Check Out Now». The Quint (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  5. 5,0 5,1 Hoffman, Ellen (2016 թ․ դեկտեմբերի 10). «The 20 best books of the year, according to readers». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  6. 6,0 6,1 «Best Graphic Novels & Comics 2016 — Goodreads Choice Awards». Goodreads. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 Russell, Scott (2017 թ․ դեկտեմբերի 5). «Women Win Big at the 2017 Goodreads Choice Awards». Paste (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  8. 8,0 8,1 Jean-Philippe, McKenzie (2018 թ․ դեկտեմբերի 3). «More Than Half of This Year's Goodreads "Best Books" Are Written by Women». Oprah Magazine. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Cheshire Crossing». Kirkus Reviews (անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  10. 10,0 10,1 Arrant, Chris (2019 թ․ դեկտեմբերի 19). «What If SARAH from SARAH'S SCRIBBLES Grew Up? Author's Answer is FANGS». Newsarama. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 Puc, Samantha (2020 թ․ մարտի 14). «Weekend Webcomics: Shapeshift with Fangs, How to Be a Werewolf & Night Class». CBR. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  12. Lu, Alexander (2019 թ․ սեպտեմբերի 27). «Graphic Novel Club: Cheshire Crossing». Comics Beat. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.