Սան Պաու հիվանդանոց (Բարսելոնա)

Սան Պաու (կատ.՝ Hospital de la Santa Creu i Sant Pau), հիվանդանոցային համալիր Բարսելոնայում։ Կառուցվել է մոդեռն ճարտարապետ Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների նախագծով։ Կատալոնյան երաժշտության պալատի հետ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում է ընդգրկվել։

Սան Պաու հիվանդանոց
Տեսակշենք և նախկին հիվանդանոց
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունEl Baix Guinardó?[1]
ՀասցեSant Antoni Maria Claret, 167-171, Cartagena, 334-372, Mas Casanovas, 70-90 i Sant Quintí, 55-95
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն
Շինանյութաղյուս, ջնարակ և Վիտրաժ
Մակերես6,74 հեկտար, 23,14 հեկտար
Մասն էԲարսելոնայի մոդեռնիստական կառույցների ցանկ և Palau de la Música Catalana and Hospital de Sant Pau, Barcelona?
Անվանված էPau Gil i Serra? և Պողոս առաքյալ
Հիմնադրված է1905
ՃարտարապետԼյուիս Դոմենեկ ի Մոնտաներ և Պերե Դոմենեկ ի Ռոուրա
Պարգևներ
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[3], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Չնայած ներկայիս շինությունը թվագրվում է 20-րդ դարին, հիվանդանոցը հիմնադրվել է դեռևս 1401 թվականին միջնադարյան բարսելոնյան վեց բուժարանների միավորման արդյունքում[4]։ 1991 թվականին Կատալոնիայի կառավարության կողմից պարգևատրվել է Սուրբ Գևորգի խաչով։ Հիվանդանոցը գործել է մինչև 2009 թվականը, ինչից հետո վերածվել է ՄԱԿ-ին կից մշակութային կենտրոնի ու թանգարանի։

Կառուցման պատմություն խմբագրել

Հիվանդանոցային համալիրը կառուցվել է 1901-1930 թվականներին Բարսելոնայի Էլ Գինարդո (El Guinardó) շրջանում և բացվել Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի ներկայությամբ։ Սան Պաու հիվանդանոցային համալիրի կառուցման ծախսերը կտակել էր ֆինանսիստ Պաու Գիլը (Paú Gil): Նրա կամքով հիվանդանոցը պետք է կոչվեր իր անունով և համապատասխաներ ժամանակի ճարտարապետական ու տեխնոլոգիական լավագույն պահանջներին։ Համարվում է, որ Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների մոդեռն ոճով նախագիծը առաջ էր անցել իր ժամանակից։ Ճարտարապետը հիվանդանոցը բաժանել էր բաժանմունքների, որոնք իրար էին կապված ստորգետնյա միջանցքներով։ 2003 թվականին հին մասնաշենքերից հյուսիս կառուցվել են նորերը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Պաու հիվանդանոց (Բարսելոնա)» հոդվածին։