Բացել գլխավոր ցանկը

Սան Պաուլու նահանգի պատկերասրահ

Սան Պաուլու նահանգի պատկերասրահ (Սան Պաուլու նահանգի պինակոտեկ, իսպ.՝ Pinacoteca do Estado de São Paulo), Բրազիլիայի ամենակարևոր արվեստի թանգարաններից մեկն է: Գտնվում է Սան Պաուլոյի կենտրոնում՝ Լուս զբոսայգում, 1900 թվականին Ռամոս դե Ազևեդոյի և Դոմիզիանո Ռոսսիի նախագծած շենքում, որը նախատեսված էր որպես Սան Պաուլոյի արվեստների ու արհեստների լիցեյի գլխավոր մասնաշենք: Սան Պաուլոյի ամենահին թանգարանն է, հիմնադրվել է 1905 թվականի դեկտեմբերի 24-ին, որպես պետական թանգարան հաստատվել է 1911 թվականից[2]:

Սան Պաուլու նահանգի պատկերասրահ
Pinacoteca SP - logo.png
Pinacoteca de São Paulo, Brazil.jpg
Տեսակպինակոտեկ և պատկերասրահ[1]
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա[1]
ՏեղագրությունՍան Պաուլո[1]
Ղեկավարության նստավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Հիմնադրված է1905
Այցելուներ397 000
Կոորդինատներ: 23°32′4″ հվ. լ. 46°38′2″ ամ. ե. / 23.53444° հս․. լ. 46.63389° ավ. ե. / 23.53444; 46.63389
Կայքpinacoteca.org.br

1990-ական թվականներին Պաուլո Մենդես դո Ռոշայի կողմից նախաձեռնված վերանորոգումից հետո թանգարանը դարձավ երկրի առավել դինամիկ մշակութային հաստատություններից մեկը՝ միջազգային ցուցահանդեսով, մշակութային միջոցառումներով և ակտիվ մատենագիտական գործունեությամբ[3]: Պինակոտեկը մասնաճյուղ ունի նաև Սան Պաուլոյի Բոմ Ռետիրո շրջանում, որը կոչվում է Estação Pinacoteca, որտեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ և իրականացվում է կենտրոնի փաստաթղթաշրջանառությունը:

Պինակոտեկն ունի բրազիլական արվեստի լայնածավալ հավաքածու, հիմնականում 19-րդ դարի կտավների և քանդակների խոշոր հավաքածու, երկրում խոշորագույններից մեկը, ինչպես նաև մի շարք բրազիլական ժամանակակից արվեստի ստեղծագործություններ[2]: Հավաքածուն ներառում է նաև թղթե աշխատանքների առանձին բաժին, ինչպես նաև 19-րդ դարի արվեստագետների եվրոպական գեղանկարներ և քանդակներ:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել