Սան Լուկաս (իսպ.՝ Isla San Lucas), կղզի, Նիկոայի ծոց, Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան ափ։ Այն Պունտարենաս նահանգի11-րդ շրջանի մի մասն է Նախկինում այն ծառայել է որպես բանտ, և այժմ լքված է ու վայրի բնության ազգային արգելոց է[1]։

Բնակավայր
Սան Լուկաս
ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Մակերես5 կմ²
ԲԾՄ47 մետր
Սան Լուկաս (Կոստա Ռիկա)##
Սան Լուկաս (Կոստա Ռիկա)

Աշխարհագրություն խմբագրել

Սան Լուկաս կղզին գտնվում է Նիկոայի ծոցում՝ Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան ափին։ Այնտեղից նավով կարելի է հասնել Պունտարենաս 40 րոպեյում։ Կղզին ունի մոտ 4,6 կմ քառ. մակերես (1.8 քմ)։

Տեղական մշակույթ խմբագրել

Բնիկներն ապրել են կղզում և մոտակա շրջաններում։ Կղզու վրա կան ութ հայտնի հնագիտական հուշարձաններ և գետնափոր տներ, որտեղ 1970-ականների վերջին հայտնաբերվել են քարե գործիքներ և մետաղական առարկաներ։ Պեղումները թվագրվում են Մ.թ. ա. 1000-1500թթ[2]։

Բանտ խմբագրել

 
Գլխավոր նավահանգիստը և վարչական գրասենյակները, 2008

1873-1991 թվականներին Սան Լուկաս կղզին տուգանային կղզի էր Կոստա Ռիկայի ամենասարսափելի հանցագործներից մի քանիսի համար։ Այն հաճախ համարվում է Կոստա Ռիկայի պատմության մեջ ամենամեծ բանտը։ Այն հիմնադրվել է դիկտատոր Թոմաս Միգել Գուարդիա Գուտիերեսի կողմից[3]։ Սան Լուկաս կղզի մեկնելը սարսափելի հեռանկար էր, քանի որ բանտարկյալների կյանքը կարճ էր։ Ճակատագրի հեգնանքով՝ գվարդիան մահապատիժը չեղյալ է հայտարարել։

Տուգանային կղզու նախկին շենքերը համարվում են " Patrimonio de Cultura", կամ մշակութային ժառանգության օբյեկտներ[3]։ Շենքերը ներառում են պատմական նավահանգիստը, եկեղեցին, բժշկական շենքը, ժամանակավոր պահեստային պալատները, եռահարկ գլխավոր գրասենյակը, մեծ բետոնային սկավառակը, որն օգտագործվում է ջրի տանկի և ջրի պոմպերի պահպանման համար։ Բացի այդ, կան անվտանգության տարբեր մակարդակի բանտախցեր՝ կախված բանտարկյալների հանցագործություններից։ Բանտախցերը պարունակում են Լատինական Ամերիկայի հին բանտերի Բնորոշ գրաֆիտներ, ինչպիսիք են կրոնական արտահայտությունները, պոռնոգրաֆիկ պատկերները, ստորագրությունները և նկարները։ Կղզու վրա կան նաև մի քանի ջրային պոմպեր և գերեզմանատան պեղումներ[2]։

Կղզու բանտարկյալ Խոսե Լեոն Սանչեսը գրել Է «La Isla de Hombres Solos»-ը, որը թարգմանվել է անգլերեն որպես «միայնակ տղամարդկանց կղզի»։ Լեոնը պնդել է, որ իրեն անարդարացիորեն բանտ են նստեցրել կողոպուտի համար, որը նա չի կատարել։ Մյուս բանտարկյալների թվում են եղել Բելտրան Կորտես Կարվախալը, բժիշկների հայտնի մարդասպան Կառլոս Մանուել Էչանդի Լամանանանան և Ռիկարդո Մորենո Կանյասան։

Վայրի բնություն խմբագրել

2008 թվականին Կոստա Ռիկա կղզին հայտարարել է Վայրի բնության ազգային արգելոցի մաս, որի ժամանակ ելույթ է ունեցել նախկին բանտարկյալ Լեոնը։

Կղզին ներառում է մի շարք վայրի կենդանիների, ինչպիսիք են օձը, եղջերուն և Փասիանը։ Կղզում ապրում է առնվազն 8 տեսակի չղջօկ։ Կղզին շրջապատող ջրերում բնակվում են շնաձկներ և կրիաներ[4]։

Զբոսաշրջություն խմբագրել

«Costarricense de Turismo» ինստիտուտը սկսել է գումար ներդնել կղզու զբոսաշրջության մեջ՝ զարգացնելով առևտրային տարածքներ՝ ռեստորանների, լողափերի և տուրօպերատորների համար[5]։ Ռիլեյջ կամավորական կազմակերպությունը պարբերաբար երիտասարդ կամավորներ է ուղարկում՝ օգնելու ռեյնջերսներին մաքրել լողափերը՝ կղզին զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնելու համար։

Այժմ այն լիարժեք տուրիստական վայր է[3]։ Կա մի մեծ մտահոգություն, որ տուրիստական գործունեությունը ոչնչացնում հուշարձանները և հնագիտական բանտի նշանակությունը:[փա՞ստ]

Կամավորական աշխատանք խմբագրել

Կղզին օգնություն է ստանում Ռիլեյջ բարեգործական կազմակերպության կամավորներից, որոնք աշխատում են կղզու ռեյնջերների հետ` շրջակա միջավայրը բարելավելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gigante Bay Area Attractions». PlanetWare. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 «Museo Nacional de Costa Rica - Reinician excavaciones en la Isla de San Lucas». Museocostarica.go.cr. 2006 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Costa Rican Prison Island To Become Tourist Destination | Costa Rica Travel News». Costaricapages.com. 2008 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Costa Rica - San Lucas Island wildlife Refuge». Tourism.co.cr. 2011 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «San Lucas Island will undergo tourism development». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.