Սանցինշան լեռ ( չինարեն հեշտ. 三清山 , պինին: Sānqīng Shān, կամ Սանցին լեռ), լեռ և նույնանուն ազգային պարկ Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ Նանչան քաղաքից մոտ 215 կմ դեպի արևելք։ 2008 թվականին տարածքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2][3]։ Տարածքի հիմնական տեսարժան վայրը գրանիտե ժայռերի խմբերն են խիտ անտառի մեջ[4]։

Սանցինշան
Տեսակլեռ և Գեոպարկ
Երկիր Չինաստան[1]
Վարչատարածքային միավորՑզյանսի
ԼեռնաշղթաHuaiyu Mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից1817 մետր
Մակերես2200 կմ²
Բարձրագույն գագաթYujing summit?
Ձևավորում2008

Ազգային պարկն ընդգրկում է 22,950 հա տարածք, որը գտնվում է Հուայու լեռնաշղթայի արևմուտքում։ «Սանցին» անունը բառացիորեն թարգմանաբար նշանակում է Երեք բարեպաշտ (դաոսական տաճարում կան երեք արձաններ՝ Լաոս ցզի, Դեղին կայսր և Նեֆրիտե կայսր[5]): Բնական լանդշաֆտը բաղկացած է 48 գագաթից և 89 գրանիտե սյունից[6], որոնց մի մասը հիշեցնում է մարդկանց կամ կենդանիների ուրվագծեր։ Սանցինշան լեռան բարձրությունը հասնում է 1817 մետրի։ Ազգային պարկի տարածքը ծածկված է բարեխառն գոտու անտառներով, բայց շրջապատված է մերձարևադարձային բուսականությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/earth-sciences/global-geoparks/global-geopark-infosheets/
  2. «Sanqingshan Geopark». Global Geoparks Network. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  3. Canadian fossil park, an Icelandic volcanic island and archipelago in Yemen among sites added to UNESCO World Heritage List
  4. Средневековая усадьба Тулоу в списке мирового культурного наследия Արխիվացված 2016-03-24 Wayback Machine // Информационное агентство "Интерфакс-Запад" 10.07.2008
  5. «Трое праведных (Саньцин)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. // Путеводитель по Китаю Ru-China.net
  6. «Тринадцать новых объектов, в числе которых Сары-Арка в Казахстане, в Списке всемирного наследия».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) // ЮНЕСКО.орг

Արտաքին հղումներ խմբագրել