Սանցինշան
Սանցինշան լեռ ( չինարեն հեշտ. 三清山 , պինին: Sānqīng Shān, կամ Սանցին լեռ), լեռ և նույնանուն ազգային պարկ Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ Նանչան քաղաքից մոտ 215 կմ դեպի արևելք։ 2008 թվականին տարածքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2][3]։ Տարածքի հիմնական տեսարժան վայրը գրանիտե ժայռերի խմբերն են խիտ անտառի մեջն[4]։
Սանցինշան | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և Գեոպարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ցզյանսի |
Լեռնաշղթա | Huaiyu Mountains? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1817 մետր |
Մակերես | 2200 կմ² |
Բարձրագույն գագաթ | Yujing summit? |
Ձևավորում | 2008 |
Ազգային պարկն ընդգրկում է 22,950 հա տարածք, որը գտնվում է Հուայու լեռնաշղթայի արևմուտքում։ «Սանցին» անունը բառացիորեն թարգմանաբար նշանակում է Երեք բարեպաշտ (դաոսական տաճարում կան երեք արձաններ՝ Լաոս ցզի, Դեղին կայսր և Նեֆրիտե կայսր[5]): Բնական լանդշաֆտը բաղկացած է 48 գագաթից և 89 գրանիտե սյունից[6], որոնց մի մասը հիշեցնում է մարդկանց կամ կենդանիների ուրվագծեր։ Սանցինշան լեռան բարձրությունը հասնում է 1817 մետրի։ Ազգային պարկի տարածքը ծածկված է բարեխառն գոտու անտառներով, բայց շրջապատված է մերձարևադարձային բուսականությամբ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/earth-sciences/global-geoparks/global-geopark-infosheets/
- ↑ «Sanqingshan Geopark»։ Global Geoparks Network։ Վերցված է 8 February 2015
- ↑ Canadian fossil park, an Icelandic volcanic island and archipelago in Yemen among sites added to UNESCO World Heritage List
- ↑ Средневековая усадьба Тулоу в списке мирового культурного наследия Archived 2016-03-24 at the Wayback Machine. // Информационное агентство "Интерфакс-Запад" 10.07.2008
- ↑ «Трое праведных (Саньцин)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-11-ին // Путеводитель по Китаю Ru-China.net
- ↑ «Тринадцать новых объектов, в числе которых Сары-Арка в Казахстане, в Списке всемирного наследия» (չաշխատող հղում) // ЮНЕСКО.орг
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2006-02-02 at the Wayback Machine.