Սանսա Սթարք, ամերիկացի հեղինակ Ջորջ Մարթինի կողմից ստեղծված գեղարվեստական հերոս է։ Հերոսուհին նշանավորվում է Մարթինի մրցանակի արժանցած Սառույցի և կրակի երգ շարքով։


Sansa Stark
Սոֆի Թերները Սանսա Սթարքի դերում
ԱմուսինԹիրիոն Լենիստեր
Ռամսեյ Բոլտոն (միայն հեռուստասերիալում)
ԾնողներԷդարդ Սթարք, Քեթիլին Թալի

1996 թվականին ներկայացված Գահերի խաղում Սանսան լորդ Էդարդ Սթարքի և նրա կնոջ լեդի Քեթիլին Թալիի երկրորդ զավակն՝ ավագ դուստրն է։ Սանսան ավելի ուշ հայտնվում է երեք նովելներում՝ «A Clash of Kings (1998)»-ում, «A Storm of Swords (2000)»-ում և «A Feast for Crows (2005)»-ում։ Մինչդեռ նա բացակայում էր հինգերորդ «A Dance with Dragons» նովելում, քանզի գրքերը աշխարհագրորեն առանձնացված են, Սանսան համաձայնեցված կերպով վերադառնում է առաջիկայում սպասվող նախավերջին գրքում՝ «The Winds of Winter»[1]:

HBO-ի ադապտացրած հեռուստասերիալում՝ «Գահերի խաղ»-ում Սանսա Սթարքի դերում խաղում է Սոֆի Թերները[2][3]։ Հերոսուհին ստացել է քննադական հավանություն՝ «Rolling Stone»-ի կողմից շնորհվելով շարքի չորրորդ, ամենալավ հերոսը Թիրիոնից, Ջոֆրիից և Դեյներիս Թարգարիենից հետո[4]։

Հերոսը և կերպարանքը խմբագրել

Սանսա Սթարքը Էդարդ Սթարքի և Քեթելին Սթարքի երկրորդ զավակն է։ Նա ծնվել և մեծացել է Վինթերֆելում, մինչ իր հորն ու մորը լքելը։ Ունի իրենից փոքր քույր՝ Արյա Սթարքը, երկու փոքր եղբայրներ՝ Ռիքոն Սթարքն ու Բրան Սթարքը, ինչպես նաև մեծ եղբայր՝ Ռոբ Սթարքը և մեծ, բայց խորթ եղբայր՝ Ջոն Սնոու։

Մեծանալով որպես լեդի՝ Սանսան ավանդորեն շատ կանացի էր։ Սանսայի հետաքրքրություններն են երաժշտությունը, պոեզիան և երգեցողությունը։ Նա փորձում է այնպես անել, որպեսզի դառնա ռոմանտիկ հեքիաթների հերոսուհիներից՝ փորձելով գտնել իր արքայազնին կամ ասպետին։ Սանսան խղճում է իր փոքր քրոջը՝ Արյային, ում համարում է իրենից բավականին տարբեր, քանզի Արյան պաշտում էր սուսերով կռիվը։ Որպես իրեն ուղեկցող կենդանի Սանսան ուներ դայրվուլֆ, որին կոչում էր Լեդի։

Սանսան նկարագրվում էր որպես բարձրահասակ, նրբագեղ և գեղեցիկ։ Նա ունի կապույտ աչքեր և հաստ կարմիր վարսեր։ Սանսան 11 տարեկան է «A Game of Thrones»-ում և մոտավորապես 14 «A Feast for Crows»-ում։ Թերևս Սթարքի երեխաներից ամենամիամիտը լինելով՝ Սանսան կարողանում է իրեն լավ դրսևորել այլ հերոսների մոտ։

Բովանդակություն խմբագրել

Գրքեր խմբագրել

«A Game of Thrones» խմբագրել

Սանսա Սթարքը սկսում է նովելը՝ նշանված լինելով Ջոֆրի Բարատեոնի հետ։ Նա անկեղծորեն հավատում էր, որ Ջոֆրին շքեղ իշխան է։ Երբ Ջոֆրին և Սանսա Սթարքը քայլում էին անտառում, Ջոֆրին նկատում է, որ Արյան կռվում է մի ցածր ծագումով տղայի հետ։ Կռվի ժամանակ երբ Ջոֆրին սպառնում է Արյային հարվածել, Արյայի գայլը հարձակվում է Ջոֆրիի վրա։ Սանսան ստում է թագավոր Ռոբերտին Ջոֆրիի արարքի մասին նրան պաշտպանելու համար։

Երբ Էդարդը իմանում է Ջոֆրիի հեղինակության մասին ճշմարտությունը, նա ասում է Սանսային, որ նրանք հետ կգնան Վինթերֆել։ Սանսան ցանկանում էր մնալ Քինգս Լենդինգում։ Այդ պատճառով էլ նա շուտափույթ հայտնում է Սերսեյին իր հոր պլանների մասին՝ ապահովելով Սերսեյի համար հիմնական տեղեկատվությունն ու հիմքը իր հորը ձերբակալելու համար։ Ռոբերտի մահից հետո Սանսան աղաչում է Ջոֆրիին ողորմություն ցույց տալ իր հորը։ Ջոֆրին համաձայնվում է թույլ տալ Նեդին ապրել միայն եթե Նեդը հավատարմության երդում տար։ Սանսային խոստանալով գթասիրտ լինել՝ Ջոֆրին մահապատժի է ենթարկում Նեդ Սթարքին։ Սանսան արդեն պատանդ էր Քինգս Լենդինգում, և վերջ ի վերջո նա բացահայտում է Ջոֆրիի իրական էությունը։

«A Clash of Kings» խմբագրել

Սանսան սովորում է արտաքուստ անձնվեր լինել թագավոր Ջոֆրիին ծանր ֆիզիկական բռնություններից խուսափելու համար։

Ջոֆրիի անվան օրվա տոնակատարության ժամանակ Սանսան փրկում է Դոնթոս Հոլարդի կյանքը։ Որոշ ժամանակ անց Թիրիոն Լենիստերը գալիս է Քինգս Լենդինգ և վերաբերվում է Սանսայի հետ բարությամբ ու հարգանքով՝ պաշտպանելով նրան պահակներից, ովքեր վիրավորում էին նրան։ Սանդոր Քլեյգանը պաշտպանում է Սանսային ծեծվելուց։ Սանդորը փրկում է նրա կյանքը Քինգս Լենդինգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ժամանակ։ Սանդորը նաև առաջարկում է աղջկան իր հետ միասին լքել Քինգս Լենդինգը Բլեքվոթերի կռվի ժամանակ։ Սանսան հրաժարվում է, քանզի նա արդեն պլանավորել էր փախչել Դոնտոսի հետ։ Սանդորն անհայտանում է Քինգս Լենդինգից։ Երբ Լենիստերները հաղթում են կռիվը, նրա և Ջոֆրիի նշանադրությունը չի կայանում, այդպիսով Ջոֆրին կարող էր ամուսնանալ Մարգարի Թայրելի հետ։ Ջոֆրին տեղեկացնում է Սանսային, որ ինքը դեռևս կարող է օգտագործել նրան նույնիսկ իր ամուսնությունից հետո։

«A Storm of Swords» խմբագրել

Սանսան սկսում է մտերմանալ Մարգարիի և նրա տատիկի՝ Օլեննա Թայրելի, հետ։ Սանսային առաջարկում են ամուսնանալ Լորաս Թայրելի հետ և փախչել Լենիստերներից։ Սակայն պլանը ձախողվում է, երբ Թայվինը ստիպում է Սանսային ամուսնանալ Թիրիոնի հետ։ Թիրիոնը հրաժարվում է լիակատար ավարտել ամուսնությունը մինչ Սանսան չհամաձայնի։ Ջոֆրիի հարսանիքի ժամանակ վերջինիս թունավորում են, և Սերսեյը հրամայում է և՛ Թիրիոնին, և՛ Սանսային ձերբակալել։ Սակայն Դոնթոսը փրկում է նրան այդ քաոսից։ Ավելի ուշ Փիթեր Բեյլիշը սպանում է Դոնթոսին։ Պարզվում է, որ Փիթեր Բեյլիշը հանդիսանում է մայրաքաղաքում տեղի ունեցող բոլոր ինտրիգներում գործող անձ։ Հենց Բեյլիշն է տրամադրել Մարգարիի տատիկին թույն Ջոֆրիին սպանելու համար։ Բեյլիշը տանում է Սանսային Վեյլ և ներկայացնում է նրան որպես իր ապօրինի դուստր Ալայն Սթոն։ Վեյլում էր նաև Սանսայի մորաքույր Լիզա Արենը, ով արդեն ամուսնացել էր Բեյլիշի հետ։ Լիզան հրաժարվում է Սանսային ամուսնացնել իր հիվանդոտ տղայի՝ Ռոբերտի հետ։ Լիզան փորձում է սպանել Սանսային, երբ տեսնում է որ Լորդ Բեյլիշը փորձում է համբուրել Սանսային։ Սակայն Բեյլիշը փրկում է աղջկան և սպանում Լիզային։

«A Feast for Crows» խմբագրել

Լիզայի մահից հետո Սանսան դառնում է Էյրիի տանտիրուհին և շարունակում է ձևանալ որպես Բեյլիշի ապօրինի դուստր։ Բեյլիշը հաջողությամբ հաշտեցնում է Վեյլի լորդերին, ովքեր մեղադրում էին Բեյլիշին Լիզայի մահվան մեջ։ Այնուհետև Բեյլիշը պատմում է Սանսային իր պլանների մասին։ Ըստ այդ պլանների Բեյլիշը պետք է ամուսնանար Սանսայի հետ Վեյլի ժառանգի համար։ Սանսան Ռոբին Արենին մայրություն է անում՝ խնամելով նրան Լիզայի մահից հետո։

Հեռուստասերիալ խմբագրել

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Այստեղ Բեյլիշը համոզում է Սանսային ամուսնանալ Ռամսեյի հետ։ Սանսան դժկամությամբ էր վերաբերում այդ ամուսնությանը, քանզի Ռամսեյի հայր՝ Ռուսը անձամբ սպանել էր Ռոբին՝ Սանսայի եղբորը։ Սակայն Բեյլիշը համոզում է նրան, որ այդ ամուսնությունը կտա Սանսային հնարավորություն վրեժ լուծել Բոլտոններից։ Վինթերֆելի գնալու ճանապարհին նրանք հանդիպում են Բրիեն Տարթին, ով երդում էր տվել Քեթիլին ապահովել Սանսա Սթարքի անվտանգությունը։ Այս իսկ պատճառով Բրիենը փորձում է համոզել Սանսային գնալ իր հետ։ Բրիենը հետևում և ուղեկցում է Սանսային մինչև Վինթերֆել։ Սանսան շուտով բացահայտում է Ռամսեյի սադիստական էությունը, որն առավել ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Սանսան տեսնում է Թեոն Գրեյջոյին (Ռիք), ով էլ ենթադրաբար սպանել էր Սանսայի եղբայրներ Բրանին և Ռիքոնին։ Երբ հենց իրենց հարսանիքի գիշերը Ռամսեյը բռնաբարում է Սանսային, Սանսան խնդրում է Ռիքին օգնության ազդակ ուղարկել Բրիենին։ Չնայած, որ Ռիքը չէր ցանկանում զայրացնել Սանսա Ռամսեյին, նա պատմում է Ռամսեյին Սանսայի մտադրության մասին։ Զայրացած Սանսան դիմագրավում է Ռիքին, ով պնդում է, որ իրականում ինքը չի սպանել Սանսայի երկու եղբայրներին։ Մինչդեռ Բոլտոնները պատրաստվում էին կռվել Ստանիս Բարատեոնի դեմ, Սանսան կրկին ազդակ է ուղարկում Բրիենին, չնայած, որ վերջինս արդեն գնացել էր Ստանիսին սպանելու։ Տեսնելով, որ օգնություն չկա՝ Սանսան փորձում է վերադառնալ սենյակ, սակայն նրան բռնում է Ռամսեյի հոգեկան սիրեկանը՝ Միրանդան, ով սպառնում է վնաս հասցնել Սանսային։ Վերջապես Թեոնը վրա է հասնում և սպանում Միրանդային։ Վախենալով Ռամսեյից՝ թե՛ Սանսան, թե՛ Թեոնը ցած են նետվում Վինթերֆելի պարիսպներից։

Սթարքների տոհմածառ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Excerpt from the Winds of Winter - George R.R. Martin». georgerrmartin.com.
  2. «Game of Thrones: Cast & Crew». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  3. Martin, George R. R. (2010 թ․ հուլիսի 16). «From HBO». Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  4. http://www.rollingstone.com/tv/lists/top-40-game-of-thrones-characters-ranked-20140331/sansa-stark-19691231