Սանիտարուհու հուշարձան (լեհ.՝ Pomnik Sanitariuszki w Kołobrzegu), բրոնզե հուշարձան՝ տեղադրված Լեհաստանի Կոլոբժեգ քաղաքի Ս․ Ժերոմսկովո այգու մոտ։

Սանիտարուհու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Լեհաստան
ՔաղաքԿոլոբժեգ
ԲնակավայրԿոլոբժեգ
Նյութբրոնզ
Ներկա վիճակհիանալի
 Pomnik Sanitariuszki w Kołobrzegu Վիքիպահեստում

Տվյալներ

խմբագրել

Հուշարձանի հեղինակը վրոցլավցի քանդակագործ Ադոլֆ Կոգելն է։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1980 թվականի հուլիսի 13-ին՝ Կոլոբժեգ հանգստյան գոտում՝ գեներալ Սիկորսկովի փողոցում։

Հուշարձանը տեղադրվել է՝ ի պատիվ լեհական բանակի շարքերում երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցած սանիտարուհիների, որոնք Կարմիր Բանակի հետ միասին 1945 թվականի գարնանը պայքարել են Պոմերանիա շրջանի համար։

Նկարագրություն

խմբագրել

Ոչ բարձր պատվանդանի վրա տեղադրված է բրոնզե երկու մարմին, որոնցից մեկը լեհական զինվորական համազգեստով աղջիկ է՝ կարմիր խաչով սանիտարական պայուսակն ուսին գցած, օգնություն է ցույց տալիս վիրավոր զինվորին։ Գլխավոր կերպարի համար մանրօրինակ է հանդիսացել լեհական բանակի շարքային սանիտարուհի Էվելինա Նովակը անգլ.՝ Ewelina Nowak, որը զոհվել է 1945 թվականի մարտին՝ Կոլոբժեգի համար մղվող մարտերում, երբ փորձել է վիրավոր զինվորին հանել մարտի դաշտից։

Հուշարձանը նախագծվել է այնպես, որ արևի ճառագայթները երբեք չեն լուսավորում սանիտարուհու երեսը՝ շեշտելով զինվորական դժվարությունների միջով անցած պատերազմի հերոսների խոժոռ հայացքը[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gładysiak, Łukasz (2015-09-05). «W Kołobrzegu remontują Pomnik Sanitariuszki» (լեհերեն). Głos Koszaliński (GK24.pl). Վերցված է 2015-09-07-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել