Սանդրա Կալնիետե

լատվիացի քաղաքական գործիչ

Սանդրա Կալնիետե (լատիշ․՝ Sandra Kalniete, դեկտեմբերի 22, 1952(1952-12-22)[1], Տոգուր, Կոլպաշևսկի շրջան, Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ։ Եղել է Լատվիայի ազգային ճակատի ակտիվիստ, այնուհետև` դիվանագետ, 2002-2004 թվականներին եղել է Լատվիայի արտաքին գործերի նախարար, 2004 թվականին՝ Լատվիայի հարցերով ժամանակավոր եվրոկոմիսար, 2006 թվականին ընտրվել է Սեյմի պատգամավոր «Նոր ժամանակ» կուսակցության կողմից, իսկ 2008 թվականին դարձել է նոր «Քաղաքացիական միություն» կուսակցության ղեկավարներից մեկը, 2009 թվականին ընտրվել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, որտեղ միացել է Եվրոպական ազգային կուսակցությանը (քրիստոնյա-դեմոկրատների կուսակցություն)։

Սանդրա Կալնիետե
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1952(1952-12-22)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՏոգուր, Կոլպաշևսկի շրջան, Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, European Commissioner for Agriculture?, ambassador of Latvia?, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, European Commissioner for Agriculture? և Minister of Foreign Affairs?
ԿուսակցությունUnity?
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիկական արմավենիների շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Երեք աստղերի շքանշան Ճանաչման Խաչ Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշան և Commander's Grand Cross of the Order of the Gediminas
Կայքkalniete.lv
 Sandra Kalniete Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 22-ին, Տոմսկի մարզի Կոլպաշևսկի շրջանի Տոգուր բնակավայրում (ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), աքսորյալներ Լիգիտա և Այվար Կալնիետեների ընտանիքում։ Մայրը` Լիգիտան (1926-2006), Դրեյֆելդից էր, իր ծնողների հետ աքսորվել էր Սիբիր 1941 թվականի հունիսին։ 1948 թվականին Սանդրայի մայրը վերադառնում է Լատվիա, սակայն 1949 թվականին կրկին հետ է ուղարկվում Սիբիր։ Հայրը` Այվարը (ծնվել է 1931 թվականին), իր մոր հետ Սիբիր է աքսորվել 1949 թվականի մարտի 25-ին։ 1957 թվականին չորսամյա Սանդրա Կալնիետեն ծնողների հետ վերադարձել է Լատվիա։ 1960-1971 թվականներին սովորել է Ռիգայի 39-րդ ութնամյա, 49-րդ միջնակարգ և 39-րդ միջնակարգ դպրոցներում, 1975-1981 թվականներին հեռակա կրթություն է ստացել Լատվիայի գեղարվեստական ակադեմիայի Արվեստի քննադատության ֆակուլտետի Պատմության ու արվեստի թեորիայի բաժնում։ Այնուհետև Ս. Կալնիետեն դերձակ է աշխատել «Բալտիյաս մոդես» սրահում (1981-1982)։ 1983 թվականին նշանակվել է Լատվիական ԽՍՀ-ի նկարիչների միության քարտուղար-ռեֆերենտ, եղել է դրա ղեկավարության պատասխանատու քարտուղարը (1987-1990)։ Համատեղությամբ աշխատել է նաև որպես «Լիեսմա» հրատարակչության քարտուղար (1985-1987)։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1988 թվականին Ս. Կալնիետեն անդամակցել է Լատվիայի ազգային ճակատին, ընտրվել է փոխնախագահ։ Լատվիական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի կողմից «Լատվիայի անկախության վերականգնման» մասին հռչակագրի ընդունումից հետո աշխատել է Լատվիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում` որպես պրոտոկոլային ծառայության ղեկավար (1990—1993): Վարչապես Իվար Գոդմանիսի կառավարության կազմում աշխատել է որպես Լատվիայի արտաքին գործերի փոխնախարար, այնուհետև աշխատել է որպես Մեծ Բրիտանիայում Լատվիայի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար։ 1992 թվականին ավարտել է Լիդսի Համալսարանի Միջազգային հարաբերությունների դասընթացները։ 1993-1995 թվականներին եղել է ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-յում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան։ 1995 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասընթացները։ 1997-2002 թվականներին աշխատել է որպես Ֆրանսիայում Լատվիայի դեսպան։ 2002 թվականի նոյեմբերին Ս. Կալնիետեն նշանակվել է որպես Լատվիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար (պաշտոնավարել է մինչև 2004 թվականի մարտ)։ 2006 թվականին անդամակցել է աջ պահպանողական «Նոր ժամանակ» կուսակցությանը, նույն տարվա նոյեմբերին այդ կուսակցությունից ընտրվել է Սեյմի անդամ։ 2008 թվականի հունվարին դուրս է եկել «Նոր ժամանակ» կուսակցությունից և միացել է «Քաղաքացիների միություն» նոր քաղաքական ուժի ձևավորմանը։ Ապրիլին ստեղծել է «Քաղաքացիական միություն» կուսակցությունն ու դարձել դրա նախագահը։ 2009 թվականի հունիսին ընտրվել է Եվրոպական Խորհրդարանի անդամ, որտեղ միացել է Եվրոպական ազգային կուսակցությանը։ Ընտրվել է ներքին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության խմբի անդամ և գյուղատնտեսության ու գյուղի զարգացման կոմիտեի փոխնախագահ։ Ճապոնիայում Եվրոխորհրդարանի ներկայացուցչի տեղակալն է և Թուրքիայում ԵՄ միացյալ խորհրդարանական կոմիտեի փոխնախագահը։ 2011 թվականին «Նոր ժամանակ», «Քաղաքացիական միություն» և «Այլ քաղաքականության միություն» կուսակցությունները միավորվել են «Միասնություն» կուսակցության մեջ։ 2011 թվականի նոյեմբերի 26-ին «Միասնություն» կուսակցության համաժողովին Սանդրա Կալնիետեն ընտրվել է դրա նախագահ, վերընտրվել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին։ 2015 թվականի մարտի 2-ին Բորիս Նեմցովի թաղմանը մասնակցելու համար ՌԴ մեկնելով` ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում և հետ է ուղարկվել հայրենիք` համաձայն այն պատժամիջոցների, որ կիրառվում են ՌԴ-ի կողմից այն անձանց նկատմամբ, ովքեր ապակառուցողական քաղաքականություն են վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ[2]։ ՌԴ-ում անցանկալի անձ է հայտարարված մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ը[2]։

Մատենագրություն խմբագրել

  • В бальных туфельках по сибирским снегам, Atena, 2006. - 375 էջ
  • Latviešu tekstilmāksla, 1989.
  • Es lauzu, tu lauzi, mēs lauzām. Viņi lūza, 2000.
  • Prjaņiks. Debasmannā. Tiramisū, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել