Սանդերք
Սանդերք, սանտերք, տնային պայմաններում բուրդ կամ բամբակ գզելու գործիք։ Բաղկացած է փայտե պատվանդանից և դրա վրա ուղղահայաց ամրացված մետաղյա (առավելապես՝ պողպատյա) երկշար ատամնաշարից։ Սանդերքով գզում են բուրդ, բամբակ (մտցնում են ատամնաշարի մեջ և երկու կողմից քաշում)։ Գզողը ձեռքորով բռնում է մի կապ բրդի ծայրերից և, միջնամասը թափով հագցնելով սուր մասին, աջ ու ձախ կողմերից քաշում է ներքև։ Սանդերքի վրայից հանված բուրդը կոչվում է մալանչ։ Այն պատրաստ է մանելու[1]։ Օգտագործվում է հնագույն ժամանակներից։
Սանդերքով բուրդ կամ բամբակ գզելու արհեստը կոչվել է գզրարություն։ Հայաստանում այն տարածված է եղել հնագույն ժամանակներից և վերացվել է 1950-ական թվականներին։ Արևմտյան Հայաստանում հայտինի գզրարարեր են եղել ոզմեցիները[2]։ Նրանք բուրդ գզելու նպատակով հաճախ հասել են Արևելյան Հայաստան և Միջագետք[3]։
Գրականության մեջ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հումքի ստացման և մշակման գործիքներ, հարմարանքներ (սանդերքի, իլիկի, ճախարակի և այլնի, անկախ ժամանակից) - Հայկական Գորգ». www.armeniancarpets.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ One, Studio. «1913 թվականից արդեն սկսվել էին հայերի հալածանքները». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 177)։ |