Սանգալլո (Sangallo), Վերածննդի դարաշրջանի իտալացի ճարտարապետների և քանդակագործների ընտանիք Իտալիայում։ Առավել հայտնի են․ Ջուլիա-նոդա Սանգալլոները (իսկականը՝ Ջամբերտի, Giamberti, 1445—1516), ճարտարապետ, ինժեներ և քանդակագործ։ Կառույցներից են՝ Ֆլորենցիայի մոտ՝ Պոջուս-Կայանո մենատունը (1485 թվականից), բազմաթիվ ամրաշինություններ (Պոջո Իմպերիալում, 1488 և այլուր)։ Պրատոյում նրա կառուցած Սանտա Մարիա դելլե Կարչերի եկեղեցին (1484—1495) Վերածննդի դարաշրջանի կենտրոնագմբեթ տաճարի վաղագույն օրինակներից Է։ Քանդակագործական սկզբունքներով մոտ է Դոնատելլոյին [Սասնետտի ընտանիքի դամբարանը (մարմար, 1486) Ֆլորենցիայի Սանտա Տրինիտա եկեղեցու Սասսետտի կապելլայում]։ Անտոնիո դա Սանգալլո Ավագ (1455 կամ 1463—1534), ճարտարապետ և քանդակագործ։ Աշխատակցել է հիմնականում եղբորը՝ Ջուլիանո դա Սանգալլոին։ Ինքնուրույն գործերից նշանավոր է Սան Բիաջո եկեղեցին (1518—1545), Մոնտեպուլչանոյի մոտ, Տոսկանայում։ Անտոնիո դա Կրտսեր (իսկականը՝ Կորդիանի, Cordiani) (1483—1546), Զուլիանո դա Սանգալլոի զարմիկն ու աշակերտը։ 1503 թվականից աշխատել է Հռոմում՝ Բրամանոեի արվեստանոցում։ Կառուցել է բազմաթիվ ամրաշինություններ (Պարմայում, 1525-ից, և այլն)։ Ռաֆայելի մահից հետո (1520) եղել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը, առաջարկել նրա հատակագիծը լատինական խաչի ձևով (Միքելանջելոն այն ձևափոխել է հավասարաթև խաչի)։ Անտոնիո դա Սանգալլո Կրտսերի հասուն շրջանի գործերից են Հռոմում՝ պալացցո ֆարնեզեն (1513—1534, շինությունը ավարտել են Միքելանջելոն և Զ․ դելլա Պորտան), Սանտո Սպիրիտո բանկը (1523—1524), պալացցո Սակկետտին (1543

Ջուլիանո դա Սանգալո
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանգալլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 176