Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)

Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին[2][Ն 1], Հայ Առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական մասում՝ Կոտե Ափխազի (նախկին Լեսելիձե) փողոցի եզրին[2]։

Նորաշեն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Վրաստան Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
Հասցեლესელიძე კონსტანტინეს ქუჩა 41, თბილისი[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական1467 թ.
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1467
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակCultural heritage in Georgia?[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1467
Հիմնադրված1467
Քարտեզ
Քարտեզ
 Norashen Holy Mother of God Armenian Church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նորաշեն եկեղեցին կառուցվել է 1467 թվականին հայազգի Սատաթի կողմից իր հոր՝ պարոն Սուլթանի, պապի՝ պարոն Թավաքալի, կողակցի՝ Լիշելի և այլոց հիշատակին։

 
Նորաշեն եկեղեցին 20-րդ դարի սկզբին

Եկեղեցու շուրջ եղել է նաև հայկական գերեզմանատուն, որտեղ ամփոփված են եղել Լիդիա Թամամշյանի, Վարդանովների, քաղաքագլուխ Եղիա Փրիդոնյանցը, Կատարինե Փրիդոնյանի և այլոց աճյունները[3]։

Եկեղեցին տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել է Թբիլիսիի հայ ազգաբնակչության ջանքերով։ Մասնավորապես՝ 1650 թ.-ին Խոջա Նազարը վերակառուցել է քայքայված հին եկեղեցին, իսկ գմբեթը՝ ուստա Պետրոսը[2]։ 1795 թ.-ին</ref>[Ն 2] Բեհբության Մելիք-Ավետիքի հրամանով և Գրիգոր քահանայի նախաձեռնությամբ[3]։ Նույն թվականին Աղա-Մահմատ խանը արշավել է Տփղիսի վրա, ինչի հետևանքով տուժել է նաև Նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1808 թ.-ին դարձյալ նորոգվել է գործակալ Տեր-Ղազարի և պրն. Մունթոյանի գլխավորությամբ։ Աստվածածին եկեղեցին[3]։ 1875 թ.-ին ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվությամբ նորոգվել է եկեղեցու կղմինդրե տանիքը։ Շենքի ներսում նորոգումներ են կատարվել նաև 1897 և 1900 թթ.-ներին[3]։

Հարյուրամյակներ շարունակ Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին հայ և օտար հեղինակներն ու այցելուները իրենց թողած գրավոր աղբյուրներում հիշում են որպես Տփղիսի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկը։ Այդ փաստը չեն թաքցրել նաև վրաց ուսումնասիրողները, որոնք 1989 թ.-ից հետո որդեգրեցին եկեղեցու բռնի վրացականացման քաղաքականությունը[3]։ 2014 թ.-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ եկեղեցին վերակառուցվեց և այժմ գործում է որպես հայ առաքելական եկեղեցի[4]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Թբիլիսիի ոչնչացված հայկական տասնյակ եկեղեցիների թվում էր նաև Նորաշենի սուրբ Աստվածածինը, որի քանդման համար «Արմյանսկիյ բազար» փողոցի վերակառուցման պատրվակով 1924-1925 թթ.-ին կազմված մասնագետների խորհուրդը (հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Ս. Կակաբաձե, Գ. Չուբինաշվիլի, Գ. Չիտայա, Ն. Սևերով, Շ. Չխենկելի, քաղաքի բարեկարգման բաժնի պետ՝ Ս. Քուրդիյանի, վերահսկիչ՝ Աբաշիձե և Ագլաձե) 1925 թ.-ի հուլիսի 2-ին ձայների մեծամասնությամբ որոշում է քանդել Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց Ն. Սևերովի համառության շնորհիվ որոշումը չի հաստատվում[3]։

Վրացականացման շրջան խմբագրել

Վրաստանի անկախացումից հետո նոր թափով սկսվեցին Վրաստանի տարածքում գտնվող, մասնավորապես՝ մայրաքաղաք Թբիլիսիի հայկական եկեղեցիների ու այլ շինությունների բռնի վրացականացումը։

Պատկերներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1672 թ. Տփղիս (Թբիլիսի) այցելած Ժան Շարդենը եկեղեցին հիշատակում է միևնույն անվամբ՝ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
  2. Մեկ այլ աղբյուր նշում է 1793 թ.-ը, սակայն ամենից հավանականը 1795 թ.-նն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 11։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 12։
  4. Մեկնարկել են Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին

Արտաքին հղումներ խմբագրել