Սամվել Սիրականյան

քիմիկոս

Սամվել Նապոլեոնի Սիրականյան (հուլիսի 19, 1961(1961-07-19), Գանձա, Վրաստան), հայազգի քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (2015)։

Սամվել Սիրականյան
Ծնվել էհուլիսի 19, 1961(1961-07-19) (62 տարեկան)
ԾննդավայրԳանձա, Վրաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Կոչումքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Սիրականյանը ծնվել է 1961 թվականին, Վրաստանի Գանձա գյուղում։ 1978 թվականին ավարտել է Գանձայի թիվ 2 դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, որն էլ ավարտել է 1984 թվականին։ Որպես առաջատար գիտաշխատող 1985 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային կից Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում։ Աշխատել է համակցված ալիցիկլո և տարացիկլո[c]պիրիդինների բնագավառում։ Սամվել Սիրականյան կողմից հայտնաբերվել են երկու նոր վերախմբավորումներ, կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի երեք նոր եղանակներ, մոտ 70 նոր տարացիկլիկ համակարգերի մոտ 5000 ածանցյալներ։ Սինթեզված միացություններից մի քանիսը ցուցաբերել են արտահայտված հակաուռուցքային, հակավիրուսային, կարդիոտոնիկ, հակացնցումային և այլ ակտիվություններ։

1990 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, 1991 թվականին պաշտպանել թեկնածուական թեզ։

Սամվել Սիրականյանը մոտ 130 գիտական աշխատության հեղինակ է։ 2017 թվականին Վրաստանում լույս է տեսել նրա հեղինակած “Исследования в области аннелированных пиридинов с целью изыскания биологически активных веществ” մենագրությունը։

2011 թվականից հանդիսանում է Վրաստանի քիմիկոսների ընկերության պատվավոր անդամ է[1]։

Պարգևներ խմբագրել

2011 թվականին «Գիտական համագործակցություն» միջազգային հիմնադրամի կողմից արժանացել է Ոսկե կրծքանշան։ Մոսկվայի Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և «Գիտական համագործակցություն» միջազգային հիմնադրամի կողմից 2015 թվականին պարգևատրվել է Ա.Ն. Կոստի անվան Ոսկե մեդալով և դիպլոմով։ Սամվել Սիրականյանը 2018 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սամվել Սիրականյան». boghossianprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Հայ քիմիկոսներ, Ռոմիկ Հարությունյան, Սերգեյ Գրիգորյան, ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, էջ 255

Արտաքին հղումներ խմբագրել