Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ապրեսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապրեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Ապրեսյան (9 ապրիլի, 1965, Բաքու - 26 փետրվարի, 1992), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սամվել Յուրիի Ապրեսյան
9 ապրիլի, 1965 - 26 փետրվարի, 1992
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Ապրեսյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 9-ին Բաքու քաղաքում։ Նույն թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ասկերան ավան։ Սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում, աշխատել Ասկերանի գինու գործարանում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անց է կացրել ԳԴՀ-ում տեղակայված զորախմբում։ Զորացրվելուց հետո վերադարձել և որպես վարորդ աշխատել է Ասկերանի հոգեբուժական հիվանդանոցում, այնուհետև՝ շրջանային կենցաղսպասարկման կոմբինատում։ Կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկում, մասնակցել Խրամորթ գյուղի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 26-ին Խոջալուից նահանջող թուրքերի կրակից։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սամվել Ապրեսյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.