Սամվել Հովսեփյան

ազատամարտիկ

Սամվել Սիրեկանի Հովսեփյան (Ադմիրալ Սամո, նոյեմբերի 28, 1958(1958-11-28) - նոյեմբերի 9, 2016(2016-11-09), Երևան, Հայաստան), հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ԱԱ ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ[1], գնդապետ[2]։

Սամվել Հովսեփյան
նոյեմբերի 28, 1958(1958-11-28) - նոյեմբերի 9, 2016(2016-11-09) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 28-ին[2]։

Մարտական ուղի խմբագրել

1989 թվականին մասնակցել է ՀԱԲ-ի մարտական ջոկատների կազմավորմանը, սկզբում եղել է կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, իսկ հետագայում՝ «Արծիվ 24» մահապարտների գումարտակի հրամանատար։ Մարտական գործողությունների ժամանակ երկու անգամ ծանր վիրավորվել է։ Ակտիվորեն կազմակերպել և մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը և Արցախի համար մղված ազատագրական մարտական գործողություններին[2]։

Եղել է՝ ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ[2]։

Մահ խմբագրել

Սամվել Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է քառօրյա պատերազմի սկսվելու օրերից, մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։ Պարզվել է, որ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։ Վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում[1]։

Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին, երկարատև ու ծանր հիվանդության պատճառով։ Նոյեմբերի 12-ին հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում[1][2]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել էր պետական և կառավարական բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Ադմիրալ Սամոն՝ գնդապետ Սամվել Հովսեփյանը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հաղթեց մարտի դաշտում, սակայն պարտվեց հիվանդությանը. Եռաբլուրում հրաժեշտ տվեցին Գնդապետ Սամվել Հովսեփյանին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել