Սամվել Գալուստի Մկրտչյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Գալուստի Մկրտչյան (նոյեմբերի 7, 1954(1954-11-07), Ամասիա), հայ դերասան։

Սամվել Գալուստի Մկրտչյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1954(1954-11-07) (69 տարեկան)
ԾննդավայրԱմասիա
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1977) և Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց (1989)
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ 1977 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1989 թվականին՝ Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ 2004 թվականից՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրական մասի վարիչ, ապա` դերասան[1]։

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Արտոնված եղեռն Էմանուելիտի
Մաշտոցն Ամարասում վանահայր
Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր Գերասիմ
Զգուշացեք, նա դեռ կա Սենեկապետ
Ավերակների պահակները պահակ
Մենք մեր սարերն ենք Գալուստ
Սերը` ճամփեզրին ակնոցավոր մարդ
Տո լաճ տնավեր Բարոն Հանս ֆոն Վանգենհայմ
Սերը պահարան չի ճանաչում Սեմ Չարլզ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
Աննկատ կյանք
2007 Մի վախեցիր
2011 Եթե բոլորը...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դերասանական - Դերասանական անձնակազմ - Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն». sptatron.fo.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.