Սամվել Առաքելյան (ֆուտբոլիստ)

Սամվել Առաքելյան (սեպտեմբերի 16, 1965(1965-09-16)), հայ ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Խարկովի «Մետալիստի» առաջին լեգեոներներից է[1]։

Սամվել Առաքելյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1965(1965-09-16) (59 տարեկան)
Հասակ 176 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Հոկտեմբերյան) 26 (0)
1987—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արաքս (Հոկտեմբերյան) 115 (39)
1991—1992 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Հայաստան Կոտայք 78 (11)
1993 Ուկրաինա Մետալիստ (Խարկով) 3 (0)
1994 Հայաստան Կոտայք 23 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

խմբագրել

Ֆուտբոլային կարիերան սկսել է 1983 թվականին Հոկտեմբերյանի «Սպարտակի» կազմում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս ԽՍՀՄ երկրորդ լիգայում։ Թիմում մասնակցել է 26 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ 1984-1986 թվականներին նրա կարիերայի մասին տվյալները բացակայում են։ 1987 թվականից կրկին հանդես է եկել Հոկտեմբերյանի «Սպարտակում», որը 1990 թվականին փոխել է իր անունը՝ դառնալով «Արաքս»։

1991 թվականին դարձել Է «Կոտայք» ակումբի խաղացող։ Աբովյանի ակումբի մարզաշապիկով նորամուտը նշել է 1991 թվականի ապրիլի 8-ին Սուխումի «Դինամոյի» դեմ Առաջին լիգայի 2-րդ տուրի տնային խաղում։ Առաքելյանը խաղադաշտ է դուրս եկել 50-րդ րոպեին՝ փոխարինելով Էմիլ Մեսրոպյանին[2]։ Հաջորդ տարի դարձել է Հայաստանի անկախ առաջնության առաջին խաղարկության մասնակից։ 1993 թվականին մեկնել է Ուկրաինա, որտեղ պայմանագիր է կնքել Խարկովի «Մետալիստի» հետ։ Խարկովի ակումբի մարզաշապիկով նորամուտը նշել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» դեմ Բարձրագույն խմբի առաջին տուրի տնային խաղում։ Առաքելյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին՝ փոխարինելով Էրիկ Աշուրբեկովին[3]։ «Մետալիստի» կազմում Ուկրաինայի առաջնությունում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։

1994 թվականին վերադարձել է Հայաստան, որտեղ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան «Կոտայքի» մարզաշապիկով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Все легионеры харьковского «Металлиста»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Котайк» (Абовян) - «Динамо» (Сухуми)
  3. «Металлист» (Харьков) - «Днепр» (Днепропетровск)

Արտաքին հղումներ

խմբագրել