Արմավիր ՖԱ
«Արմավիր», հայկական ֆուտբոլային ակումբ Արմավիր քաղաքից։ Կազմավորվել է 1965 թվականին
Արմավիր Հայաստան | |||
Ամբողջական անուն | «Արմավիր» Ֆուտբոլային ակումբ Արմավիր | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1965 թվական | ||
Երկիր | Հայաստան | ||
Մարզադաշտ | «Յուբիլեյնի» Արմավիր | ||
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | 1-ին հորիզոնական | ||
|
Նախկին անվանումներ
խմբագրել- 1965—1981 թվականներ - «Սևան» Հոկտեմբերյան
- 1981—1990 թվականներ - «Սպարտակ» Հոկտեմբերյան
- 1990—1992 թվականներ - «Արաքս» Հոկտեմբերյան
- 1992—1995 թվականներ - «Արաքս» Արմավիր
- 1995—1997 թվականներ - ՖԱ «Արմավիր» Արմավիր
- 1997—2001 թվականներ - «Կարմրախայը» Արմավիր
- 2001—2003 թվականներ - ՖԱ «Արմավիր» Արմավիր
Պատմություն
խմբագրելՍկզբնական ժամանակահատված
խմբագրելԱկումբը հիմնադրվել է 1965 թվականին։ Այդ թվականից թիմը սկսեց մասնակցել ԽՍՀՄ-ի առաջնությունում։ Ելույթները շատ դժվար էին տրվում, ինչի հետևանք դարձավ խաղային տեղերը, որոնք թիմը զբաղեցնում էր սեզոնից սեզոն։ 1970 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատից հետո, որտեղ զբաղեցրեց 9-րդ տեղը, թիմը դադարեցնում է ելույթը։ Երկրորդ ի հայտ գալը թվագրվում է 11 տարի անց։ 80-ական թվականների չեմպիոնատներում թիմը անընդհատ գտնվում էր մրցախաղի ցանկի առաջին կեսում։ Ամենալավ արդյունքը համարվում է 1985 թվականին զբաղեցրած 3-րդ տեղը, 90-ական թվականների սկզբին՝ 2-րդ տեղը, սակայն դա բավարար չէր կարգում բարձրանալու համար։ ԽՍՀՄ վերջին առաջնությունում թիմը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ հավաքելով չեմպիոնատում 50 միավոր, իսկ ակումբի ամենալավ հարձակվող Հայրբաբամյանին չհերիքեց երկու գնդակ, որպեսզի դառնա ԽՍՀՄ երկրորդ լիգայի լավագույն հարձակվողը։
Նոր ժամանակաշրջան
խմբագրելՆոր ժամանակաշրջանը սկսվում է անկախ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձևավորումից, որին թիմը սկսում է ելույթը Գերագույն լիգայում։ 1992 թվականի չեմպիոնատի արդյունքնեը ցույց տվեցին, որ թիմը պատրաստ չէր մասնակցել գերագույն էշելոնում։ 15 միավորով թիմը ամրացրեց իր դիրքերը 21-րդ հորիզոնականում։ Բնական է, որ 1993 թվականի սեզոնը, այդ ժամանակ «Արաքս» անունով, սկսեց Առաջին լիգայում։ Հարկ է նշել, որ թիմը ոչ մի անգամ պարտություն չի կրել սեփական դաշտում, ավելի կոնկրետ 10 խաղից 8-ը հաղթել է, 2-ը խաղացել ոչ ոքի։ Այս արդյունքների շնորհիվ թիմը զբաղեցրեց մրցանակային տեղ՝ ստանալով չեմպիոնատի փոքր բրոնզե մեդալ։ Հաջորդ սեզոնում թիմը չներկայացավ չեմպիոնատում։ Մեկ սեզոն անց թիմը ամեն դեպքում հայտնվեց, սակայն այդ չեմպիոնատը պաշտոնական չէր։ Հաջորդ չեմպիոնատին թիմը կրկին չմասնակցեց ֆինանսական խնդիրների պատճառով։ 1996-1997 թվականների սեզոնին թիմին հաջողվեց լուծել այդ հարցը և մասնակցել առաջնությունում։ Փոխելով հաղթանակները պարտությունների հետ՝ թիմը գարնանը հասավ հավասար ցուցանիշների։ 1997 թվականին սեզոնի սկզբին թիմը ոչ ոքի խաղաց, և ղեկավարությունը հանեց թիմին մրցաշարից։ «Արմավիրի» բոլոր արդյունքները ջնջվեցին։ Երեք սեզոնների ընթացքում քաղաքը ֆուտբոլային չեմպիոնատում չուներ իր թիմը։ Այն հատնվեց 2001 թվականին նոր անվանմամբ՝ «Կարմրախայտ»։ 8 հնարավոր ակումբներից այս ակումբը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը (8-րդ տեղը զբաղեցնում էր «Իջևանը», որը 10 խաղից հետո դուրս մնաց առաջնությունից), իրականացրեց 14 խաղեր, հաղթեց մեկ անգամ և պարտություն կրեց 12 անգամ։ Հաջորդ սեզոնում թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Իր պատմության մեջ առաջին անգամ թիմը դարձավ ոսկե մեդալակիր և դուրս եկավ Պրեմիեր Լիգա։ 2003 թվականի չեմպիոնատի սկզբից առաջ թիմը հրաժարվեց մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով։
Նվաճումներ
խմբագրել- 2002 թվական - Հայաստանի ֆուտբոլի առաջնություն (Առաջին խումբ)
- 1993 թվական - Առաջին լիգայի բրոնզակիր
Ակումբի գլխավոր մարզիչներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ Հովսեփ Ասատրյան (1965—1966 թվականներ)
- Հայկական ԽՍՀ Ռոլանդ Սահակյան (1967 թվական)
- Հայկական ԽՍՀ Հայկ Անդրեասյան (1967—1968 թվականներ)
- Հայկական ԽՍՀ Վաչագան Պողոսյան (1969—1970 թվականներ)
- Հայկական ԽՍՀ Ռոլան Մանվելյան (1981 թվական)
- Հայկական ԽՍՀ Հովհաննես Մանթարլյան (1982 թվական)
- Հայկական ԽՍՀ Ֆելիքս Վերանյան (1983 թվական)
- Հայկական ԽՍՀ Արկադի Անդրեասյան (1984—1985 թվականներ)
- Հայկական ԽՍՀ Սուրեն Բարսեղյան (1986—1987 թվականներ)
- Հայկական ԽՍՀ Գագիկ Ծատուրյան (1987 թվական)
- Հայկական ԽՍՀ Վաչագան Պողոսյան (1988—1989 թվականներ)[1]
- Հայկական ԽՍՀ Սամվել Պետրոսյան (1990 թվական)[2]
- Հայաստան Վաչագան Պողոսյան (1991—1992 թվականներ)[1]
- Հայաստան Արսեն Չիլինգարյան (? — 2002 թվականներ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Профиль игрока на klisf.info(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Профиль игрока на klisf.info(չաշխատող հղում) (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կայք www.weltfussballarchiv.com(չաշխատող հղում) (անգլ.)
- Կայք www.klisf.info (ռուս.)