Սամսարի լեռնաշղթա
լեռնաշղթա Վրաստանում
Սամսարի լեռնաշղթա, Սամասար, Սամսար, լեռնաշղթա Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է հրաբխային զանգվածներից (գերազանցապես տրախիտային լավաներից)։ Հյուսիսից հարավ ձգվում է մոտ 40 կմ երկարությամբ։ Բարձրությունը մինչև 3301 մ է (Աբուլ Մեծ լեռ)։ Լանջերը ծածկված են լեռնամարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ[1]։ Լեռնաշղթայի կլիման ամենածանրն է Վրաստանում . Ամառները կարճ են և զով, ձմեռները՝ անսովոր ցուրտ։ Սարահարթում անտառներ չկան[2]։
Սամսարի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան |
Վարչատարածքային միավոր | Սամցխե-Ջավախեթի մարզ և Քվեմո Քարթլիի մարզ |
Լեռնաշղթա | Ջավախքի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3301 մետր |
Երկարություն | 75 կմ |
Մեծագույն գագաթ | Աբուլ Մեծ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 488 — 804 էջ։
- ↑ Хребты Малого Кавказа, Грузия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 160)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսարի լեռնաշղթա» հոդվածին։ |