Սամոյլովներ, ռուս դերասանների ընտանիք։

Վասիլի Միխայլովիչ Սամոյլով (1782-1839)։ Պետերբուրգի Մեծ թատրոնի արտիստ (1803-39

Հանդես է եկել առավելապես օպերայում (տենորի և բարիտոնի երգամասերով), խաղացել նաև դրամատիկական ներկայացումներում Վերա Վասիլդա Սամոյլովը Նոզդրյովի դերում («Մեռած հոգիներ», ըստ Գոգոլի), գծանկար՝ Ա․ Լենսկուրում։

Սոֆյա Վասիլևնա Սամոյլովա (Չեռնիկովա, 1787-1854), դրամատիկ և օպերային արտիստուհի։ Վասիլի Միխայլովիչ Սամոյլովի կինը։

1804 թվականից հանդես է եկել օպերայում (Մաշա, Կավոսի «Իվան Սուսանին») և օպերավոդևիլում։ Բեմը թողել է 1843 թվականին։

Վասիլի Վասիլևիչ Սամոյլով (1813-1887), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա Վասիլևնա Սամոյլովների որդին։

1835-75 թվականին խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում։ Իբրև դերասան ձևավորվել է ռեալիստական դպրոցի ազդեցությամբ, հումանիստորեն մեկնաբանել «փոքր մարդու» կերպարը։ Հատուկ փայլով է խաղացել, այսպես կոչված, զգեստափոխման դերեր (Մակար Գուբկին, Կոնիի «Ուսանող, խմբերգիչ, արտիստ և աֆերիստ»)։ Լավագույն դերերից են նաև՝ Ռաստակովսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Ռիշելյե (Բուլ- վեր-Լիտոնի «Ռիշելյե») են։

Վերա Վասիլևնա Սամոյլովա (1824-1880), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա Վասիլևնա Սամոյլովների դուստրը 1841-53 թվականին աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Աչքի է ընկել քնարադրամատիկական և կատակերգական դերերով (Օլգա, Եֆիմովիչի «Վլադիմիր Զարևսկի», Էլմիռա, Մոլիերի «Տարտյուֆ» են)։ Տուրգենեը նրա համար գրել է «Որտեղ բարակ է, այնտեղ էլ կկտրվի» Սամոյլովի «Գավառուհին» կատակերգությունները։

Նադեժդա Վասիլևնա Սամոյլովա (1818-1899), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա Վասիլևնա Սամոյլովների դուստրը։ 1838-59 թվականին խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում, եղել իժենյու ամպլուայի դերասանուհի։

Պավել Վասիլևիչ Սամոյլով (1866-1931)։ Հանրապետության վաստակավոր արտիստ (1923)։ Վասիլի Վասիլևիչ Սամոյլովի որդին։ Բեմային գործունեությունն սկսել է Պետերբուրգում 1888 թվականին։ Խաղացել է գավառներում ապա Մոսկվայի Կորշի (1891- 1893), Վասիլևիչ Կոմիսարժևսկայայի դրամատիկական(1904-05, Պետերբուրգ) թատրոններում, 1900-04 Սամոյլովի 1920-24 թվականին՝ նախկին Ալեքսանդրյան թատրոնի խմբում։ Դերերից են՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Սամոյլովի արվեստը նոր գույներով հարստացել է սովետական շրջանում (Լունաչարսկու «Կանցլերը և փականագործը»)։