Սամիր Նուրիև
Սամիր Ռաֆիկ օղլի Նուրիև (ադրբ.՝ Samir Rafiq oğlu Nuriyev, մարտի 9, 1975, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար[1];
Սամիր Նուրիև | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Ադրբեջանի տեխնիկական համալսարան և Դյուքի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 9, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կենսագրություն
խմբագրելՍամիր Նուրիևը ծնվել է 1975 թվականի մարտի 9-ին Բաքվում։ Նա ընդունվել է Ադրբեջանի տեխնիկական համալսարան 1991 թվականին։ 1996 թվականին ավարտել է նույն համալսարանի ինժեներական բիզնեսի և կառավարման ֆակուլտետը։
2003-2005 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ Դուկի համալսարանում։ Նա ստացել է մագիստրոսի կոչում միջազգային զարգացման քաղաքականության ոլորտում։
1996-2003 թվականներին Սամիր Նուրիևը աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում ՝որպես տնտեսագետ, մենեջեր և ծրագրերի համակարգող։ Այդ թվում 2000-2001 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Ադրբեջանական գրասենյակում։
2006 թվականին նա սկսել է աշխատել Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունում[2]։
- 2009—Ադրբեջանի Հանրապետության «Իչերի Շեհեր» պետական պատմական և ճարտարապետական արգելոցի կառավարման ղեկավարի տեղակալ,
- 2013—Ադրբեջանի Հանրապետության «Իչերի Շեհեր» պետական պատմական և ճարտարապետական արգելոցի կառավարման ղեկավար[3],
- 2016—ԱՀ Նախագահին առընթեր Բնակարանաշինության պետական գործակալության տնօրեն,
- 2018—ԱՀ Նախագահին առընթեր Բնակարանաշինության պետական գործակալության Խորհրդի նախագահ,
- 2018—ԱՀ քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ,
- Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար[4]։
2015 թվականից նա հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ։ Նա «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։