Սաղմոսերգություն (հունարեն՝ ψαλμωδός), որ նշանակել է քրիստոնեական արարողության ընթացքում սաղմոսների կատարման կանոնների հավաքականությունը), մոնոդիայի տեսակ (ծագումով հին-հրեական), որի բնորոշ հատկանիշը ասերգային ոճն է, կանխադրում է շարահյուսական և երաժշտական շեշտերի խիստ համաձայնեցվածության ոճ։ Մեղեդիական նյութի կառուցվածքը՝ մեղեդիի վերելքները, վայրէջքները, արտասանական տոնի կրկնություններն ու ցեզուրները լիովին ենթարկվում են բանաստեղծական տեքստի բովանդակությանը և կառուցվածքի համապատասխան տարրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 153