Բացել գլխավոր ցանկը

Մոնոդիա , Հին Հունաստանում մեկ երգչի երգեցողությունը ավլոսի, կիֆարայի կամ քնարի նվագակցությամբ։ Մոնոդիա է կոչվել նաև մեներգեցողության XVI դարից Իտալիայում հաստատված ոճը։ Լայն առումով մոնոդիա է կոչվում ընդհանրապես միաձայն երգեցողությունը կամ դրա ոճով հորինված միաձայն գործիքային նվագը։ Մասնավորապես (հայ երաժշտության մեջ) մոնոդիա է կոչվում երաժշտական այնպիսի ձևը, որը հիմնված է զուտ մեղեդիական (և ոչ հարմոնիկ, ակորդային) գործոնի վրա։ Հայ ժողովրդական, հոգևոր և գուսանա-աշուղական երաժշտությունը (ինչպես և արևելքի շատ ժողովուրդների երաժշտությունը) մոնոդիական ոճի կատարյալ կրողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714 CC-BY-SA-icon-80x15.png