Սաղմնային պարկ սերմնավոր բույսերի սերմնաբողբոջի ներքին մասը, որտեղ ձևավորվում է իգական սեռական բջիջը (ձվաբջիջը), տեղի է ունենում բեղմնավորումը և զարգանում սաղմը։ Ըստ որոշ, հեղինակների սաղմնային պարկը հատուկ է միայն ծածկասերմ բույսերին, իսկ մերկասերմ բույսերի մոտ այն սկզբունքորեն տարբեր է և նման է նախածիլի (օրինակ՝ պտերներ

Իգական գամետոֆիտի և զիգոտի զարգացումը
Ծաղկավոր բույսերի կրկնակի բեղմնավորում

Ծածկասերմերի սաղմնային պարկի զարգացումն սկսվում է մեկ կամ մի քանի մեգասպորներից։ Սովորաբար սաղմնային պարկը բաղկացած է ձվաբջջից, երկու սիներգիդներից, երեք անտիպոդներից և երկու միաձուլված բևեռային մարմնիկներից առաջացած ցենտրոցիտից։ Մերկասերմերի սաղմնային պարկ ձևավորվում է բազմաբջիջ, էնդոսպերմից և մի քանի արքեգոնիումներից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 152